
«Ուժեղ կանանց պատմություններ» մրցույթի ամփոփում
«Հզորացնելով կանանց իրավունքների պաշտպաններին Հայաստանում» ծրագրի շրջանակում Լիբերալ քաղաքականության ինստիտուտից ստացած ենթադրամաշնորհային ծրագրով «We Lead» կանանց առաջնորդության ակումբը, որի հիմնադիրը Օժենի Հարությունյանն է, կազմակերպել էր «Ուժեղ Կանանց Պատմությունների» մրցույթը։
Մրցույթի նպատակն էր նպաստել կանանց պատմությունների տարածմանը, ոգեշնչել նրանց՝ հաղթահարելու դժվարությունները և ակտիվ մասնակցելու հասարակական կյանքում։
Ստորև բերված է մրցույթի մանակիցների աշխարհագրական բաշխվածության քարտեզը։
74 հայտից ընտրվել է 54-ը։ Մրցույթն ամփոփվել է 2025թ. ապրիլի 26-ին։ Հաղթող է ճանաչվել Լիլիա Աբրահամյանի պատմությունը։ Լիլիան Վանաձորից է։ Ահա նրա պատմությունը.
- կահավորվել են շուրջ 20 դպրոցներ, շուրջ 40 մանկապարտեզներ, հիվանդանոցներ, ամբուլատորիաներ և այլ կարևոր նշանակության օբյեկտներ։
- շուրջ 800 ընտանիք ստացել է խոշոր եղջերավոր անասուններ և կենցաղային տեխնիկա
- կառուցվել է շուրջ 20 խաղահրապարակ, 2 մարզասրահ, 2 երիտասարդական կենտրոն, 1 գրադարան, 2 հանդիսությունների սրահ։
- Մարզի 2 գյուղերում կառուցվել են ջրատարներ` գյուղերն ապահովելով մաքուր խմելու ջրով, իսկ 1 գյուղ գազաֆիկացվել է։
- անօթևան մնացած 7 ընտանիք ստացել է բնակարան։
- վերանորոգվել են հաշմանդամություն ունեցող 8 ընտանիքի սանհանգույցներ և բնակարաններ
- Վիրավորում ստացած բազում զինվորներ պարբերաբար ստացել են դրամական աջակցություն։
- շուրջ 50 ուսանողներ ստացել են ուսման վարձի 100% փոխհատուցում, շուրջ 25 երեխա` համակարգիչ։
- ստեղծվել են կարուձևի, փայտամշակման և ավտոնորգման արհեստանոցներ, որտեղ երեխաներն անվճար սովորում են նոր մասնագիտություն։
- ամեն տարի Ամանորին կատարվում են շուրջ 500 և ավել երեխայի երազանքներ` «Ես Ձմեռ պապ եմ» նախագծի իրականացման շնորհիվ։
- արդեն 4 տարի շարունակ հսկայական օգնություններ են տրամադրվում մարզում ապաստան գտած մեր արցախահայերին։
- Յուր. տարի սեպտեմբերին ընդառաջ` շուրջ 1000 երեխա ստանում է գրենական պիտույքներ
- հարյուրավոր միայնակ տարեցներ պարբերաբար ստանում են սննդային և դեղորայքային աջակցություն։
- հազարավոր մարդկանց պարբերաբար տրամադրվում է սնունդ, հիգիենիկ պարագաներ, մանկական կերեր, տակդիրներ, կոշիկներ, բաճկոններ և այլ անհրաժեշտ պարագաներ
Կանայք ուժեղ են, թևեր տվեք նրանց ու կտեսնեք, թե որքա՜ն բարձր են նրանք կարողանում սավառնել…
Հ.Գ. Մրցույթի 54 մասնակիցները կստանան նվերներ և հավաստագրեր, իսկ հաղթողը կստանա 30.000 դրամ արժողությամբ գրախանութի նվեր քարտ: