Գործունեություն
Առաջնորդելով համայնքում

Առաջնորդելով համայնքում

«ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ի «Առաջնորդելով համայնքում» Լոռու և Տավուշի մարզերի աղջիկների հզորացման ծրագրի երկրորդ փուլը իրականացվեց Լոռու մարզում։

 

«Առաջնորդելով համայնքում» Լոռու ու Տավուշի մարզերի երիտասարդ աղջիկների հզորացման ծրագրի շրջանակներում Լոռու մարզի Տաշիր համայնքի երիտասարդների համար կազմակերպվեց երկօրյա աշխատարան, որի առաջին օրը Վահե Խաչիկյանը մասնակիցներին պատմեց առաջնորդության, տեղական ինքնակառավարման, ինչպես նաև համայնքային կյանքում մասմակցության կարևորության մասին։

Մասնակիցների համար կազմակերպվեց նաև գործնական ու ինտերակտիվ խաղեր, որոնց օգնությամբ ավելի ամրապնդեցին ներկայացվող տեսական նյութերը։

  «Առաջնորդելով համայնքում»-ի երկօրյա աշխատարանի երկրորդ օրը մասնակիցներին հանդիպեպեց ծրագրի մենթոր, կազմակերպության ծրագրերի ղեկավար Մադլեն Մինասյանը։
Հանդիպման ընթացքում Մադլենը մասնակիցներին պատմեց համայնքային նախաձեռնությունների, կիսվեց տարբեր տարիներին կազմակերպության երիտասարդների կողմից իրականացրած նախաձեռնությունների օրինակով, այնուհետև մասնակիցները բաժանվեցին խմբերի ու պատկերեցին իրենց համայնքի համայնքային խնդիրների ծառերը։
 Հանդիպման երկրորդ մասում երիտասարդները ներկայացրեցին գործնական աշխատանքների արդյունքները, ինչպես նաև պլանավորեցին համայնքային խնդիրների լուծմանն ուղղված համայնքային նախաձեռնություններ։
 
«Առաջնորդելով համայնքում» Լոռու և Տավուշի մարզերի աղջիկների հզորացման ենթադրամաշնորհային ծրագիրն իրականացվում է Լիբերալ քաղաքականության ինստիտուտի «Հզորացնելով կանանց իրավունքների պաշտպաններին Հայաստանում» ծրագրի շրջանակներում՝ ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան աջակցությամբ: