Նորություններ
Ենթադրամաշնորհային ծրագրի պայմանագրի կնքում «Բայազետ» կենտրոնի հետ։

Ենթադրամաշնորհային ծրագրի պայմանագրի կնքում «Բայազետ» կենտրոնի հետ։

Եվս մեկ ենթադրամաշնորհային ծրագրի հավաստում՝ այս անգամ «Բայազետ» վերլուծական-հետազոտական հայկական կենտրոնի հետ: Վերջինս անկախ հասարակական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2021 թվականին Գավառում և հանդիսանում է Գեղարքունիքի մարզի առաջին ուղեղային կենտրոնը։
🔸Կազմակերպությունը զբաղվում է հասարակագիտական հետազոտություններով, կատարում վերլուծություններ, իրականացնում հարցազրույցներ, ինչպես նաև թարգմանում, խմբագրում և հրապարակում ինֆորմատիվ հոդվածներ՝ կրթական, գիտական, մշակութային և այլ թեմատիկաներով։
📚«Բայազետ» կենտրոնի գործունեությունը նպաստում է գիտահետազոտական ոլորտի զարգացմանը Գեղարքունիքի մարզում, փաստահեն որոշումների կայացմանը ՏԻ և պետական մակարդակներում` իրականացվող հետազոտական, վերլուծական աշխատանքների, տեղեկատվական հրապարակումների միջոցով։