Միջոցառումներ
Տնտեսություն և շուկայական հարաբերություններ

Տնտեսություն և շուկայական հարաբերություններ

«Լիբերալ քաղաքականության դպրոց»-ում այսօր հյուրընկալվել էր տնտեսագետ, բիզնես խորհրդատու Էդգար Կարապետյանը։
Դասընթացի շրջանակում բանախոսը ներկայացրեց մասնակիցներին, թե որոնք են տնտեսության մեջ կարևոր սուբյեկտները, ովքեր են սպառողները և արտադրողները։ Խոսեցին նաև շուկայից, կապիտալից և ռեսուրսներից։
Բանախոսը անդրադարձ կատարեց նաև տնտեսագիտության հիմնարար հարցերին՝
•ի՞նչ արտադրել,
•ո՞ւմ համար արտադրել,
•ինչպե՞ս արտադրել։
Բանախոսության վերջում մասնակիցները հնարավորություն ունեցան տալ իրենց հուզող հարցերը թեմայի վերաբերյալ և քննարկման ձևաչափով ստանալ սպառիչ պատասխաններ։