Միջոցառումներ
Դելիբերատիվ ժողովրդավարությունը ժամանակակից հաղորդակցային միջավայրում

Դելիբերատիվ ժողովրդավարությունը ժամանակակից հաղորդակցային միջավայրում

Այսօր «Լիբերալ քաղաքականության դպրոց»-ում բանախոսությամբ հանդես եկավ հանրային և արտաքին քաղաքականության, ինչպես նաև ռազմավարական հաղորդակցության ոլորտների փորձագետ և խորհրդատու Արամ Ոսկանյանը:
Բանախոսության թեման՝ «Դելիբերատիվ ժողովրդավարությունը ժամանակակից հաղորդակցային միջավայրում»։
Բանախոսության շրջանակներում մասնակիցները նախևառաջ ուսումնասիրեցին ժամանակակից ժողովրդավարության խնդիրները, ճգնաժամերը։ Ծանոթացան ժողովրդավարության անկման և դրա պատճառներին։
Բանախոսը կարևորեց ժամանակակից ժողովրդավարության պայմաններում քաղաքացիների՝ որոշումների կայացման գործում մասնակցությունը և ներգրավվածությունը։
Պարոն Ոսկանյանը խոսեց նաև այնպիսի դասականներից, ինչպիսիք են՝ Արիստոտելը, Հաբերմասը և այլոք։