Նորություններ

«Հզորացնելով կանանց իրավունքների պաշտպաններին Հայաստանում» ծրագրի շրջանակում Լիբերալ քաղաքականության ինստիտուտը մարտի 20֊ին կնքեց ևս մեկ ենթադրամաշնորհային պայմանագիր՝ այս անգամ «ՄԻԼԱԳՐԻ»
Բարեգործական հիմնադրամի հետ, ի դեմս հիմնադիր՝ Քրիստինե Բալայանի։
«Համախմբում հանուն Իրավունքի» նոր նախաձեռնությունն իրականացվելու է «Հզորացնելով կանանց իրավապաշտպաններին Հայաստանում»
դրամաշնորհային ծրագրի շրջանակում։
Ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում կազմակերպվելու է 5 իրազեկման հանդիպում, որոնք նվիրված կլինեն կանանց, տարեցների և հատուկ կարիքներ ունեցող երեխաների մայրերի իրավունքների պաշտպանությանը։ Հանդիպումների ընթացքում իրավապաշտպաններն ու հոգեբանները կներկայացնեն արժեքավոր գիտելիքներ և գործնական խորհուրդներ։
——-
ՄԻԼԱԳՐԻ բարեգործական հիմնադրամը գործում է 2018 թվականից․ սկզբում՝ Արցախում, ներկայում՝ Հայաստանում։ Այն ակտիվորեն իրականացնում է կրթական, իրավապաշտպան և սոցիալական ծրագրեր։
Հիմնադրամի առաքելությունն է ստեղծել ներառական հասարակություն, որտեղ յուրաքանչյուր մարդ, անկախ սոցիալական կարգավիճակից, կունենա հավասար իրավունքներ և հնարավորություններ։ Հիմնադրամի նպատակներից է բարձրացնել հանրային իրազեկվածությունը, աջակցել խոցելի խմբերին և ամրապնդել համայնքների դիմակայունությունը։
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.