Հիմնական շահառուները, դպրոցի բոլոր աշակերտները, դեռ կգան ու կդիտեն այս ներկայացումը և համապատասխան եզրակացություններ կանեն:
ՄԵԱ ԿՈՒԼՊԱ… այսպես սկսեց իր խոսքը դպրոցի տնօրեն Նաիրա Զաքարյանը: Նա կարևորեց իրենց դպրոցի ընդգրկվածությունը բուլինգի կանխարգելման ծրագրում, նշելով, որ երևույթը նոր չէ, անվանումն է նոր ու իրենք ջանք չեն խնայում կանխելու այս արատավոր երևույթի տարածումը՝ ինչ անուն էլ, որ այն ունենա: Ներկայացման հիմնական դերասանական կազմը 6-րդ դասարանցիներն էին:
Մարտի 21-ին տեղի ունեցած ցերեկույթին ներկա էին նաև ԼՔԻ նախագահ Տաթևիկ Մատինյանը և ՀՄԿ տնօրենի տեղակալ Հայկուհի Ադամյանը:
Աշակերտները գեղեցիկ ու լավ մտածված բեմականացման միջողով վեր հանեցին կատակելու ու բուլինգի ենթարկելու տարբերությունները:
Մեա Կուլպա (իմ մեղքը)
Ամեն մարդ պետք է կարղանա գիտակցել իր մեղքն ու ժամանակին սթափվել: