Նորություններ
Ենթադրամաշնորհային պայմանագրի կնքում «We Lead» կանանց առաջնորդության ակումբի հետ

Ենթադրամաշնորհային պայմանագրի կնքում «We Lead» կանանց առաջնորդության ակումբի հետ

«We Lead» կանանց առաջնորդության ակումբը հիմնադրվել է 2018 թվականին՝ Օժենի Ավետիսյանի կողմից։


Ակումբի հիմնական գաղափարը կանանց ուժեղացնելն է՝ նրանց առաջնորդ դարձնելու իրենց համայնքներում։
«Հզորացնելով կանանց իրավունքների պաշտպաններին Հայաստանում» ծրագրի շրջանակում Լիբերալ քաղաքականության ինստիտուտը այսօր կնքեց նոր ենթադրամաշնորհային պայմանագիր՝ ամրապնդելով համագործակցությունը մարզերում ակտիվ գործունեություն ծավալող անձանց հետ։ Այս անգամ պայմանագիրը ստորագրվել է Ակումբի նախագահ Օժենի Ավետիսյանի հետ, ով ծրագրի ղեկավարն է և ակտիվ գործունեություն է իրականացնում ՀՀ Արմավիրի մարզում։
«We Lead»-ը կհամալրի «Ուժեղ Կանանց Պատմությունների» մրցույթը, որը ֆինանսավորվում է Լիբերալ քաղաքականության ինստիտուտի կողմից։ Մրցույթի նպատակն է նպաստել կանանց պատմությունների տարածմանը, ոգեշնչել նրանց՝ հաղթահարելու դժվարությունները և ակտիվ մասնակցելու հասարակական կյանքում։
Այս ծրագիրը կարող է նաև ազդակ հանդիսանալ տղամարդկանց համար՝ ցուցադրելով, թե ինչպիսի մարտահրավերներ են հաղթահարել կանայք և ինչպիսի կարևոր դեր կարող են խաղալ տղամարդկանց աջակցությունը՝ ավելի հավասար հասարակություն կառուցելու գործում։