Միջոցառումներ
Հանրային խոսքի հմտություններ

Հանրային խոսքի հմտություններ

«Լիբերալ քաղաքականության դպրոց»-ի շրջանակներում մարտի 18-ին ընդունեցինք 2-րդ բանախոսին՝ Արտակ Շաքարյանին։ Պարոն Շաքարյանը թուրքագետ է հանդիսանում է Երևանի պետական համալսարանի դասախոս։

Դպրոցում ուսանողներն այսօր լսեցին բանախոսություն, որը վերաբերվում էր հանրային խոսքի հմտություններին։ Նրանք սովորեցին, որ լսարանների առաջ ելույթ ունենալիս պետք է ավելի պարզ և հասկանալի մոտեցում ցուցաբերել, և ուղերձները խոսքում պետք է լինեն ավելի պարզ և մատչելի։
Ուսանողները ծանոթացան նաև որոշ ժեստերի նշանակությանը։ Ի լրումն սրա, նրանք սովորեցին, որ պետք է ելույթ ունենալուց առաջ ծանոթանալ լսարանի հետ, որպեսզի կարողանան ելույթ ունենալիս ավելի ճիշտ մոտեցում ցուցաբերել։