Հանդիպում Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար՝ Կասպար Վելդքամփի հետ
«Արժեքավոր քննարկումներ ունեցա նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Նրանց տեսակետները մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության վերաբերյալ էական նշանակություն ունեն Հայաստանի հետագա զարգացման համար». Կասպար Վելդքամփ:
Մարտի 13-ին, «Լիբերալ քաղաքականության ինստիտուտի» նախագահ Տաթևիկ Մատինյանը, մի խումբ գործընկեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ համատեղ, հանդիպել է Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար՝ Կասպար Վելդքամփին։
Հանդիպման ժամանակ գլխավորապես ներկայացվել է մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրները։ Քննարկվել են դրանց հաղթահարման ուղիները։