Նորություններ

2025 թվականի մարտի 3-6ը Լիբերալ քաղաքականության ինստիտուտի նախագահ Տաթևիկ Մատինյանը Եվրոպական Լիբերալ Ֆորումի հրավերով գտնվում էր Բյուսելում՝ մասնակցելու երկօրյա աշխատանքային հանդիպումներին։ Հանդիպումները ներառում էին հետևյալ միջոցառումները.
Համախմբման քաղաքականություն (Cohesion Policy), մեկօրյա աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվեց այն հարցը թե ինչպիսին պետք է լինեն ԵՄ ծախսերը առաջիկա տաս տարվա ընթացքում, որոնք պետք է լինեն առաջնահերթությունները և արդյո՞ք ԵՄ֊ն պատրաստ է ընդլայնման։
Երկրորդ միջացառումը՝ «Women in power. How they thrive and survive» էր, որը կազմակերպվել էր The Alliance of her -ի կողմից։ Վերջինիս շրջանակներում կազմակերպվել էր նաև «Ինչպես են նրանք զարգանում և գոյատևում» գրքի շներհանդեսը։
Կոնֆերանսի շրջանակներում ելույթով հանդես եկավ Եվրոպական ընդլայնման հարցերով հանձնակատար՝ Մարտա Կոսը։
Նա իր խոսքում մասնավորապես ընդգծեց, որ իրապես դժվար է բայց անհրաժեշտ, որ մոլորակի բոլոր խելացի կանայք պայքարեն և իրենց տեղը զբաղեցնեն այս արևի տակ։
Երրորդ միջացառումը՝ «Եվրոպայի ապագան» էր՝ Եվրոպարլամենտում էր։ ELF x Neos Lab Future-proofing the EU Budget publication launch!
Թեման՝ ինչպիսին պետք է լինի ԵՄ ապագա բյուջեն։ Քննարկվեց թե ինչպիսի խնդիրներ ունի եվրապայի բյուջեն 27-34թթ. ընդառաջ և որոնք են էներգետիկ անվտանգության և պաշտտպանության այն խնդիրները, որոնց եվրոպան այսօր առերեսվում է։
Բացման խոսքով հանդես եկավ Վալերիա Հայերը, ով Եվրոպարլամենտի բյուջետային հանձնաժողովի խմբի համակարգողն է։