Մեկնարկեց Լիբերալ Քաղաքականության դպրոցի 12-րդ հոսքի դասերը
Մեկնարկեց Լիբերալ քաղաքականության դպրոցի 12-րդ հոսքի դասերը: Դպրոցի ղեկավար Շուշանիկ Ավագյանը մասնակիցներին ներկայացրեց դպրոցի
առաքելությունը և դասընթացների նպատակը:
Դպրոցի նպատակն է՝ կրթել տեղեկացված քաղաքացիների, ովքեր հնարավորություն կունենան, դպրոցի շրջանակներում ձեռք բերված գիտելիքների շնորհիվ, ավելի հեշտորեն ներգրավվել հասարակական-քաղաքական տարբեր ոլորտներում:
Լիբերալ քաղաքականության դպրոցի շրջանակներում ուսանողները ուսումնասիրելու են տնտեսագիտություն, քաղաքագիտություն, իրավագիտություն, ինչպես նաև ունենալու են անձնային աճին
նվիրված դասեր: Դասերը կսկսվեն այնքան արդիական ու պահանջված թեմայով՝ քննադատական մտածողությամբ:
Մասնակիցները բանախոսության ընթացքում հնարավորություն ունեցան խաղերի և ակտիվ մասնակցության միջոցով ձեռք բերել նոր ծանոթություններ, ինչը հետագայում կծառայի
հօգուտ նրանց:
Դասընթացի շրջանակներում նախատեսվում է այցեր տարբեր պետական գերատեսչություններ, որոնց ընթացքում մասնակիցները կկարողանան ավելի խորքային գիտելիքներ
ձեռք բերել պետական ինստիտուտների գործառույթների մասին:
Մասնակիցները դասընթացների ընթացքում շփվելու են տարբեր պաշտոնատար անձանց հետ, ովքեր էլ ավելի պատկերավոր կդարձնեն
պետական ինստիտուտների առաքելությունը:
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.