
Անդրադարձ «Կանանց հզորացման 5-րդ ակադեմիայի» բանախոսություներին: Հավաստագրերի հանձնում
Դասընթացավարն էլ բացահայտել է ինքնաներկայացման գաղտնիքները և կիսվել անձի բրենդի կառուցման մենյուով:

Personal Canva-ն այն գործիքն է, որը թույլ է տալիս հստակ պատկերացում կազմել այն մասին, թե ինչպիսին ես դուք:
Խմբային աշխատանքը հնարավորություն տվեց նոր հայացքներ և գաղափարներ փոխանակել՝ համատեղ աշխատելով և ուսումնասիրելով անձնական դաշտի ստեղծման գաղտնիքները: Այս գործընթացը օգնեց յուրաքանչյուրին բացահայտել իրենց ուժեղ և թույլ կողմերը։

Բանախոսությունը ինտերակտիվ էր. մասնակիցները հնարավորություն ունեցան ուղիղ երկխոսության միջոցով բանախոսին հղել իրենց հուզող հարցերը:
Մարդկային փոխհարաբերությունների հմայքը ձևավորվում է ոչ միայն խոսքերով, այլև վարքագծով։ Էթիկան ցույց է տալիս բարու և ճշմարտության ճանապարհը, իսկ էթիկետը՝ հարգանքի և նրբագեղ վարվելակերպի արվեստը։

Մասնակցները վարժանքի միջոցով պարզեցինք թե ի՞նչն է առաջինը գրավում անհատի ուշադրությունը, ի՞նչ ընկալման ուղիներ կան հանրային խոսքում։
Այսպիսով՝ երեք օր շարունակ «Կանանց հզորացման ակադեմիայում» 25 կին ուսանեցին, շփվեցին, հարցեր բարձրացրեցին, պատասխաններ ստացեն, նոր մտքերով վերադարձան՝ վստահաբար աշխարհը մի փոքր ավելի լավը դարձնելու գործում իրենց ներդրումն ունենալու տրամադրվածությամբ։