Եթե դուք 25-40 տարեկան եք և վստահ եք, որ կարող եք դառնալ առաջնորդ և առաջամարտիկ ձեր ոլորտում, ապա այս ծրագիրը հենց ձեզ համար է։
Լիբերալ քաղաքանության ինստիտուտի ամենասիրելի ծրագրերից մեկը՝ Կանանց Ակադեմիան, արդեն ունի 4 սերունդ շրջանավարտներ՝ ավելի քան 100 մասնակից Հայաստանի տարբեր մարզերից և գործունեության ամենատարբեր ոլորտներից։
Այս տարի կրկին հնարավորություն ունեք մասնակցելու եռօրյա հագեցած դասընթացին, որը կանցկացվի Երևանից դուրս փետրվարի 28, մարտի 1-2՝ ապահովելով ստեղծարար միջավայր և նոր կապեր ստեղծելու հնարավորություն։
Դասընթացի ընթացքում կստանաք համապարփակ գիտելիքներ հետևյալ ոլորտների վերաբերյալ՝
Հանրային խոսք,
Անձնական բրենդավորում (սոցիալական կայքերի գրագետ վարում),
Հանրային կերպարի ձևավորում,
Հանրային կյանքում ակտիվ դերակատար լինելու արվեստ,
Հանրային և անձնական կյանքի հավասարակշռության և այլ առընթեր թեմաների վերաբերյալ։
Դիմելու վերջնաժամկետը՝ փետրվարի 20։
Լրացրե՛ք առցանց հայտադիմումը և բաց մի՛ թողեք ինքնաճանաչման, զարգացման և առաջնորդ դառնալու այս հնարավորությունը։
Միացե՛ք մեզ՝ դառնալով Լիբերալ քաղաքանության ինստիտուտի նոր սերնդի առաջնորդներից մեկը։ —- Ծրագիրն իրականացվում է ՀՀ֊ում Նիդերլանդների թագավորության դեսպանատան աջակցությամբ։