Հայտարարություններ
Լիբերալ քաղաքականության դպրոցի 12- րդ հոսքի ընդունելություն

Լիբերալ քաղաքականության դպրոցի 12- րդ հոսքի ընդունելություն

«Լիբերալ քաղաքականության դպրոցում» դուք ձեռք կբերեք նոր գիտելիքներ, հմտություններ և ընկերներ, կբացահայտե՛ք ձեր ներուժը։
Դպրոցը հիմնադրվել է 2017թ.։ Առաքելությունը՝ զարգացնել արդյունավետ, ոչ ֆորմալ կրթական հարթակ, որտեղ կարող են ծաղկել 18-45 տարեկան մարդկանց մտքերը:

Մեր դինամիկ ուսումնական ծրագիրն ընդգրկում է.
🔹 Քննադատական մտածողություն
🔹Քաղաքագիտություն
🔹 Իրավագիտություն
🔹 Տնտեսագիտություն
🔹 Անձնական աճի և առաջնորդության հմտություններ։
Եթե 18-ից 45 տարեկան եք, գիտելիքի ծարավ ունեք, ունեք կամ դեռևս ստանում եք բարձրագույն կրթություն, ապա մեր Դպրոցը հենց ձեզ համար է:
Դիմումների ներկայացման վերջնաժամկետը՝ սույն թվականի փետրվարի 20 է:
Ընդունելությունը կկայանա հայտադիմումների ուսումնասիրության և հարցազրույցի հիման վրա:
Դասընթացներն անցկացվելու են ամեն շաբաթ, (շաբաթական 2 օր)։
Յուրաքանչյուր դասընթացի տևողությունը 1.5-2 ժամ է, սկիզբը՝ երեկոյան 19:00-ին։
📍Վայրը՝ ք. Երևան, Բաղրամյան 1
👉 Եվս մեկ հաճելի պահ՝ ուսումն ԱՆՎՃԱՐ է:
🎙️ Պատրաստվեք անզուգական ուսուցման փորձառության, քանի որ մենք կազմակերպում ենք դասախոսություններ քաղաքական և կառավարական գործիչների, դեսպանների և տարբեր ոլորտների առաջատար փորձագետների մասնակցությամբ, իրականացնում ենք սիմուլյացիոն վարժանքներ և բանավեճեր:
Գիտելիքն ուժ է ու ապագա։
Եկեք միասին կերտենք ապագան:
Սա էլ հայտադիմումը👇