ԼՔԴ 11-րդ հոսքի սաները այցելեցին «Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոն»։
Նրանք ծանոթացան արբիտրաժի և հաշտարարության մեխանիզմներին’ որպես վեճերի լուծման արդյունավետ և ժամանակակից գործիքներ:
Կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանը մանրամասն անդրադարձավ արբիտրաժի և հաշտարարության դերին արդարադատության համակարգի բարեփոխման և արդյունավետության բարձրացման գործընթացում’ ընդգծելով դրանց կարևորությունը ժամանակակից իրավական դաշտում:
Կենտրոնի ավագ իրավաբան Դավիթ Խաչատրյանը ներկայացրեց արբիտրաժային վարույթի հիմնական առանձնահատկությունները, ինչպես նաև հաշտարարության գործընթացի կառուցվածքը և փուլերը: