«Դու գիտես բաղադրատոմսը, մնում է միացնել գազօջախը»․ հենց այս խոսքերով մեկնարկեց մեր դպրոցի հերթական բանախոսությունը։
«ԶԼՄ և քաղաքականություն» թեմայով հետաքրքիր և բովանդակալից զրույց անցկացրեց PR-ի և մարքեթինգի մասնագետ Էդգար Խաչատրյանը։
Բանախոսության ընթացքում քննարկվեցին մի շարք հիմնարար հարցեր.
Հանրային կարծիքի ձևավորում լրատվամիջոցների միջոցով և ազդեցությամբ
Քաղաքական PR-ի ռազմավարությունները
Արդյունավետ հաղորդակցման ռազմավարությունների մշակում
Քաղաքական կերպարի ձևավորում մեդիա հարթակներում
Էդգար Խաչատրյանը կիսվեց իր փորձով՝ ներկայացնելով պրակտիկ օրինակներ այն մասին, թե ինչպես աշխատել ԶԼՄ-ների հետ՝ ապահովելով դրական հանրային արձագանք և ճիշտ ներկայացնելով քաղաքական ուղերձները։
Այս հանդիպումը մասնակիցների համար մեծ հնարավորություն էր՝ ավելի լավ հասկանալու ժամանակակից ԶԼՄ-ների և քաղաքականության փոխհարաբերությունները, ինչպես նաև ձեռք բերելու գործնական գիտելիքներ ու տեխնիկաներ՝ իրենց գործունեության մեջ կիրառելու համար։