«Հզորացնելով կանանց իրավունքների պաշտպաններին Հայաստանում» ծրագրի երկրորդ դասընթացի երկրորդ օրվա ամփոփում։
Ռազմավարական դատավարությունը իրավապաշտպան գործունեության կարևոր գործիքակազմերից է, որն օգտագործվում է ոչ միայն կոնկրետ իրավական հարց լուծելու, այլև հասարակական փոփոխություններ և համակարգային բարեփոխումներ առաջացնելու համար։
Իրավաբանը առաջնորդվում է միայն օրենքներով․ ցանկացած լուծում տրվում է օրենքի շրջանակներում, իսկ իրավապաշտպանը փորձում է լուծում գտնել սահմաններից և օրենքներից դուրս»,֊իր բանախոսության վերջում նշեց Էդմոն Մարուքյանը։
Երկրորդ օրվա երկրորդ բանախոսը փորձառու փաստաբան և միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն էր։
Թեման՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։
Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանությունը, ըստ պարոն Ղազարյանի, դեռևս բախվում է բազմաթիվ մարտահրավերների՝ ընտանեկան բռնությունից մինչև հասարակական սեռային խտրականություն։ Նա նշեց, որ ՄԻԵԴ-ի որոշումներն այն հիմքն են, որի վրա կարելի է կառուցել ազգային օրենսդրական բարեփոխումներ՝ ուղղված կանանց իրավունքների պաշտպանությանը և նրանց դերի ընդլայնմանը։
Երրորդ բանախոսը՝ «Արբիտրաժի և Հաշտարարության հայաստանյան կենտրոնի» գործադիր տնօրեն, իրավաբան Տաթևիկ Մատինյանն էր։
Թեման՝ «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա»։
Մարդու իրավունքների պաշտպանությունը արդիական հասարակության հիմքն է, որտեղ օրենքն ու արդարությունը երաշխավորում են յուրաքանչյուրի ազատություններն ու անվտանգությունը։