Միջոցառումներ
Բանավեճի շաբաթ՝ ԼՔԴ֊ում

Բանավեճի շաբաթ՝ ԼՔԴ֊ում

 Բանավեճերն ու սիմուլյացիոն վարժանքները Լիբերալ քաղաքականության դպրոցի ուսումնական ծրագրի անբաժան մասն են:

Շաբաթն այս՝ բանավեճային է լինելու: Առաջին բանավեճի թեման հետևյալն էր. «Ակադեմիական քաղաքի կառուցումը կբարելավվի կրթության որակը ՀՀ-ում»:

Բանավեճին՝ դեմ տեսակետը պաշտպանեց «Գրիֆֆինդոր» թիմը:
Կողմ դիրքորոշմամբ հանդես եկավ «Ալբատրոս» թիմը։ Ըստ ժյուրիի գնահատականների՝ արդյունքում գրանցվեց ոչ ոքի։ Հաղթողին լրացուցիչ միավորով որոշեց Դպրոցի ղեկավար Շուշան Ավագյանը:

Ինստիտուտի կողմից հաղթող թիմը ստացավ սիմվոլիկ նվեր՝ Գուստավ Լը Բոնի «Ամբոխների հոգեբանությունը» գիրքը։

Խաղը դատեցին AMCA-ի տնօրեն Տաթևիկ Մատինյանը, լրագրող Կարպիս Փաշոյանը, Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի ծրագրերի կրտսեր համակարգող Լուսինե Մարտիրոսյանը:

Բանավեճի երկրորդ օրը Լիբերալ քաղաքականության դպրոցի սաները ճշմարտության բացահայտումը փնտրում էին «Արհեստական բանականությունը էականորեն կբարելավի ուսուցման որակը» թեմայի մեջ:

Դեմ կողմից հանդես եկավ «Էվրիկա» թիմը, իսկ կողմ տեսակետը պաշտպանեց
«Դասականները» թիմը:
Հաղթեց «Դասականները» թիմը և պարգևատրվեց «Օրուելի 1984» գրքով:
 
Երկրորդ խաղը դատեցին.
Քրիստինե Խանոյանը (Optimax Dev կազմակերպության Գործատուի բրենդավորման և հաղորդակցության մասնագետ)
Վարդան Փարթամյանը (Ազգային ժողովրդավարության ինստիտուտի ծրագրերի ավագ համակարգող)
Նարեկ Կարապետյանը (տնտեսագետ, տ.գ.թ., ՀՊՏՀ դասախոս)։