Միջոցառումներ
Բանավեճերն ու սիմուլյացիոն վարժանքները Լիբերալ քաղաքականության դպրոցի ուսումնական ծրագրի անբաժան մասն են:
Շաբաթն այս՝ բանավեճային է լինելու: Առաջին բանավեճի թեման հետևյալն էր. «Ակադեմիական քաղաքի կառուցումը կբարելավվի կրթության որակը ՀՀ-ում»:
Բանավեճին՝ դեմ տեսակետը պաշտպանեց «Գրիֆֆինդոր» թիմը:
Կողմ դիրքորոշմամբ հանդես եկավ «Ալբատրոս» թիմը։ Ըստ ժյուրիի գնահատականների՝ արդյունքում գրանցվեց ոչ ոքի։ Հաղթողին լրացուցիչ միավորով որոշեց Դպրոցի ղեկավար Շուշան Ավագյանը:
Ինստիտուտի կողմից հաղթող թիմը ստացավ սիմվոլիկ նվեր՝ Գուստավ Լը Բոնի «Ամբոխների հոգեբանությունը» գիրքը։
Խաղը դատեցին AMCA-ի տնօրեն Տաթևիկ Մատինյանը, լրագրող Կարպիս Փաշոյանը, Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի ծրագրերի կրտսեր համակարգող Լուսինե Մարտիրոսյանը:
Բանավեճի երկրորդ օրը Լիբերալ քաղաքականության դպրոցի սաները ճշմարտության բացահայտումը փնտրում էին «Արհեստական բանականությունը էականորեն կբարելավի ուսուցման որակը» թեմայի մեջ: