Միջոցառումներ
«Այն ամենը, ինչ պետք է իմանալ տնտեսության մասին»։ Բանախոս՝ Էդգար Կարապետյան

«Այն ամենը, ինչ պետք է իմանալ տնտեսության մասին»։ Բանախոս՝ Էդգար Կարապետյան

«Այն ամենը, ինչ պետք է իմանալ տնտեսության մասին»։
Ահա այս թեմայով բանախոսությամբ հանդես եկավ տնտեսագետ, բիզնես խորհրդատու, բիզնեսի ռազմավարության, զարգացման և կորպորատիվ նորարությունների փորձագետ Էդգար Կարապետյանը։

Տնտեսությունը դիտարկվում է իբրև համակարգ, որը զբաղվում է ռեսուրսների բաշխմամբ՝ տարբեր տնտեսական գործոնների միջոցով, որոնք նպաստում են ապրանքների և ծառայությունների արտադրության, բաշխման և սպառման գործընթացներին։
Բանախոսության ընթացքում անդրադարձ կատարվեց տնտեսագիտության հիմնարար հարցերին․
• Ի՞նչ արտադրել
• Ու՞մ համար արտադրել
• Ինչպե՞ս արտադրել
Սաների հետ միասին քննարկեցինք նաև շուկայի բնութագրիչները, դրանք են՝
• Կապիտալի շուկան
• Փողի շուկան
• Բանկային համակարգը
• Շուկայի մասնակիցները
• Գների որոշումը
• Կարգավորումը
Բանախոսությունը հագեցած էր ակտիվ հարցուպատասխանով։

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.