Միջոցառումներ
«Դելիբերատիվ ժողովրդավարությունը ժամանակակից հաղորդակցային միջավայրում»: Բանախոս՝ Արամ Ոսկանյան։

«Դելիբերատիվ ժողովրդավարությունը ժամանակակից հաղորդակցային միջավայրում»: Բանախոս՝ Արամ Ոսկանյան։

Այսօր մեր դպրոցում բանախոսությամբ հանդես եկավ հանրային և արտաքին քաղաքականության, ինչպես նաև ռազմավարական հաղորդակցության ոլորտների փորձագետ և խորհրդատու Արամ Ոսկանյանը:
Թեման՝ «Դելիբերատիվ ժողովրդավարությունը ժամանակակից հաղորդակցային միջավայրում»։

Նա ներկայացրեց, թե ինչպես է դելիբերատիվ ժողովրդավարությունը՝ որոշումների կայացման և հասարակական քննարկումների գործընթացը, հարմարվում ժամանակակից տեղեկատվական ու հաղորդակցային տեխնոլոգիաների զարգացմանը։

Ժամանակակից միջավայրի առանձնահատկությունները, որտեղ գերակշռում են սոցիալական մեդիան, առցանց հարթակները և հաղորդակցային նոր ձևաչափերը, քաղաքացիներին տալիս են ավելի ակտիվ մասնակցության հնարավորություն, սակայն միևնույն ժամանակ առաջացնում են մարտահրավերներ, ինչպիսիք են ապատեղեկատվությունը, բևեռացումը և մանիպուլյացիան։ Այս փոփոխությունների ուսումնասիրությունն անհրաժեշտ է, որպեսզի հասկանանք, թե ինչպես ապահովել ավելի ներառական և որակյալ հանրային քննարկումներ՝ թվային դարաշրջանում։