Գործունեություն
«Հզորացնելով կանանց իրավունքների պաշտպաններին Հայաստանում» ծրագրի մեկնարկային կլոր-սեղան քննարկում

«Հզորացնելով կանանց իրավունքների պաշտպաններին Հայաստանում» ծրագրի մեկնարկային կլոր-սեղան քննարկում

2024թ. նոյեմբերի 4-ին Երևանում, Լիբերալ Քաղաքականության Ինստիտուտի (ԼՔԻ) նախաձեռնությամբ և Նիդերլանդների Թագավորության դեսպանատան աջակցությամբ, մեկնարկեց «Հզորացնելով կանանց իրավունքների պաշտպաններին Հայաստանում» ծրագրի մեկնարկային կլոր-սեղան քննարկումը։
Միջոցառումը նպատակ ուներ համախմբելու իրավապաշտպաններին, քննարկման միջոցով վեր հանել երիտասարդ իրավապաշտպանների առջև ծառացած խնդիրները։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության քաղաքական և տնտեսական հարցերով պատասխանատու Լարիսա Հարությունյանը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Հետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի ղեկավարի տեղակալ Մերի Մամիկոնյանը, ինչպես նաև իրավապաշտպանների շրջանում հայտնի փորձագետներ՝ Արթուր Սաքունցը, Լևոն Բարսեղյանը, Մարիամ Հովեյանը, Արա Ղազարյանը։
Նրանց խոսքում ընդգծվեցին կանանց իրավունքների պաշտպանության հետ կապված արդիական մարտահրավերները, մասնավորապես՝ կանանց քաղաքական մասնակցությանը, համայնքների ավագանու կազմերում կանանց ներկայացվածությունը, ինչպես նաև շրջանառվող օրենքների և այլ իրավական ակտերի հնարավոր ազդեցությունը։
Շուշան Ավագյանը՝ Լիբերալ Քաղաքականության Ինստիտուտի ծրագրերի համակարգողը ներկայացրեց «Հզորացնելով կանանց իրավունքների պաշտպաններին Հայաստանում» ծրագիրը և դրա շրջանակներում կազմակերպվող միջոցառումներն ու ենթածրագրերը, որոնց նպատակն է Հայաստանում խթանել կանանց ներգրավվածությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։
Ընդհանուր առմամբ, նախատեսված է ընդգրկել 50 երիտասարդ մասնակից՝ 10 մարզերից, որոնց ընտրությունը կանցկացվի մրցակցային հիմունքներով։
Գրանցման հղումը 👇
——
Ծրագիրն իրականացվում է Embassy of the Netherlands in Armeniaի աջակցությամբ: