Ծրագրեր
«Հզորացնելով կանանց իրավունքների պաշտպաններին Հայաստանում»

«Հզորացնելով կանանց իրավունքների պաշտպաններին Հայաստանում»

Նոր Դասընթացի մեկնարկ՝ Լիբերալ քաղաքականության ինստիտուտում:
«Հզորացնելով կանանց իրավունքների պաշտպաններին Հայաստանում»

ԼՔԻ-ն, հավատարիմ մնալով իր առաքելությանը՝ նպաստել Հայաստանում օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանությանը, մեկնարկում է «Հզորացնելով կանանց իրավունքների պաշտպաններին Հայաստանում» ծրագիրը, որի շրջանակներում, ի թիվս այլ գործողությունների, կիրականացվեն իրավապաշտպանների նոր սերնդի համար նախատեսված դասընթացներ։

Ազդարարելով ծրագրի մեկնարկը՝ ԼՔԻ-ն սույն թվականի նոյեմբերի 4-ին կազմակերպում է ոլորտային քննարկում՝ նվիրված Հայաստանում իրավապաշտպանության և իրավապաշտպան համայնքի առաջ ծառացած մարտահրավերներին և որդեգրված մոտեցումներին։

Քննարկմանը ներկա են լինելու ոլորտի մի շարք փորձառու մասնագետներ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, իրավապաշտպաններ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

Հանդիպմանը ներկա գտնվելու համար, խնդրում ենք գրանցվել և նկատի ունենալ, որ տեղերը սահմանափակ են և օրակարգն ու մանրամասները կուղարկվեն միայն նախապես գրանցվածներին։
Գրանցման հղումը: