«Հանրային Խոսք» բանախոսությամբ հանդես եկավ Էթիկայի դպրոցի համահիմնադիր, հանրային խոսքի մասնագետ Արմեն Ղուկասյանը։
Ղուկասյանը բանախոսության ընթացքում ներկայացրեց հանրային խոսքը, հաղորդակցության դերն ու նշանակությունը անձնական և մասնագիտական նպատակների իրականացման համար:
Դարձնել խոսքը առավել գրավիչ և ազդեցիկ՝ օգտագործելով ձայնը, տոնայնությունը և մարմնի լեզուն, կենտրոնացնել ուշադրությունը առանցքային հարցերի և խոսքը ընկալելի դարձնելու վրա՝ գրավելով լսարանի ուշադրությունը։
Մեր սաների հետ խաղ-վարժանքի միջոցով պարզեցինք թե ի՞նչն է առաջինը գրավում անհատի ուշադրությունը, ի՞նչ ընկալման ուղիներ կան հանրային խոսքում։