Գործունեություն
Հանրային քննարկում՝ տեսալսողական մեդիայի կարգավորումների մասին

Հանրային քննարկում՝ տեսալսողական մեդիայի կարգավորումների մասին

Հարգելի գործընկեր,
«Լիբերալ քաղաքականության ինստիտուտը» «ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի» հետ համատեղ կազմակերպում է հանրային քննարկում՝ տեսալսողական մեդիայի կարգավորումների մասին։
Քննարկումների, ինչպես նաև Ինստիտուտի կողմից կատարվող հետազոտության արդյունքում մշակվելու և քննարկման է դրվելու օրենսդրական բարեփոխումների փաթեթ։
Քննարկումը տեղի է ունենալու 2024թ․ հուլիսի 31-ին՝ ժամը 10։15 ՀՌՀ լսումների դահլիճում (Երևան, Իսահակյան 28)։ Հանդիպմանը մասնակցելու համար խնդրում ենք մինչև հուլիսի 29-ը էլեկտրոնային նամակ ուղարկել liberal.institute.ngo@gmail.com հասցեին՝ նշելով մասնակցի անունը, ազգանունը և մեդիան, որը ներկայացնում եք։
Միևնույն կազմակերպությունից կարող են ներկա գտնվել մինչև 2 անձ։ Ներկա կարող են գտնվել նաև անհատ լրագրողները և բլոգերները։
Հարցերի դեպքում գրեք մեզ: