Հայտարարություններ
Պաշտոնական հերքում

Պաշտոնական հերքում

Հուլիսի 16-ին «Ժողովուրդ» օրաթերթը Armlur.am կայքում տարածել է հոդված՝ Լիբերալ քաղաքականության ինստիտուտի կազմակերպած հանրային քննարկման վերաբերյալ, որում քննարկման նպատակը և արդյունքները խեղաթյուրված են, առկա է ապատեղեկատվություն։

Նշված հոդվածը ամբողջովին խեղաթյուրում է և չի արտացոլում ո՛չ հանրային քննարկմանը հնչած մտքերը և ո՛չ էլ Ինստիտուտի տեսակետը։
Հանրային քննարկման իրական նպատակն էր քննարկել, թե ինչ գործիքներով կարելի է կանխել ատելության խոսքի տարածումը։ Քննարկման ժամանակ հստակ նշվել է, որ քննարկվում է միայն ատելության խոսքի տարածման կանխարգելման հարցը և իրական շահառուների բացահայտմանն ուղղված հնարավոր քայլերը և ոչինչ ավելին։

Լիբերալ քաղաքականության ինստիտուտը գործունեություն է ծավալում դեռ 2017 թվականից և իր առջև առաքելություն է դերլ նպաստել Հայաստանում ժողովրդավարության և լիբերալ ժողովրդավարական արժեքների և ինստիտուտների զարգացմանը։ Մեր մի շարք ծրագրեր արդեն իսկ իրենց դրական արդյուքններն են ունեցել, իսկ հրապարակումները ակտիվորեն օգտագործվում են մասնագիտական հանրույթի կողմից։ «Ժողովրդի» ձևակերպումները թյուր կարծիք են ստեղծում Ինստիտուտի և վերջինիս ներկայացուցիչների մասին։ Ինստիտուտի գործունեության և ծրագրերի մասին մանրամասները մշտապես հասանելի են մեր պաշտոնական կայքէջում։

Հավելենք, որ հաջորդ նմանատիպ քննարկումը տեղի է ունենալու հուլիսի 31-ին՝ ժամը 10։15 նույն վայրում՝ ՀՌՀ-ի լսումների դահլիճում։

Բոլոր շահագրգիռ կողմերին և հոդվածը տարածած մեդիաներին սիրով կսպասենք քննարկմանը։