Ծրագրեր
Խթանել կանանց դերը որոշումների կայացման գործընթացում

Խթանել կանանց դերը որոշումների կայացման գործընթացում

Շարունակելով խթանել կանանց մասնակցությունը Հայաստանի հասարակական, քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքին՝ Լիբերալ քաղաքականության ինստիտուտը սկսում է «Խթանել կանանց դերը որոշումների կայացման գործընթացում» ծրագիրը։ Ծրագրի նպատակն է վեր հանել օրենքում և ենթաօրենսդրական նորմատիվ ակտերում առկա խնդիրները, թերությունները և բացերը, և առաջ բերել փոփոխությունների առաջարկ՝ մշակելով քաղաքականության փաստաթուղթ։ Ծրագրի շրջանակներում կատարվելու է ազգային օրենսդրության վերլուծություն, միջազգային փորձի ուսումնասիրություն, ինչպես նաև հարցումներ երիտասարդ կանանց շրջանում։ Այդ բոլորը հիմք կծառայեն քաղաքականության փաստաթուղթը մշակելու համար։ Մշակումից հետո փաստաթուղթը կդրվի հանրային քննարկման, ինչպես նաև կտարածվի որոշում կյացնողների շրջանակներում։

Ծրագիրն իրականացվում է Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի աջակցությամբ։