Ծրագրեր
«Կանխարգելենք բուլլինգը դպրոցներում» դրամաշնորհային ծրագիրի ամփոփում

«Կանխարգելենք բուլլինգը դպրոցներում» դրամաշնորհային ծրագիրի ամփոփում

Ծրագիրն իրականացվել է ՀՀ դպրոցների տաս ուսուցչի կողմից՝ «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» ՀԿ֊ի և ՀՀ֊ում Նիդերլանդների թագավորության դեսպանատան աջակցությամբ։ 

Երևանի համար 156 հիմնական դպրոցում դասընթացը վարել է Անի Վարդանյան:

Առաջին փուլին մասնակցել են 5-8 դասարանների աշակերտներ և ծնողներ։

Անց է կացվել սեմինար-իրազեկում, որի ընթացքում մասնակիցները ծանոոթացել են բուլլինգի տեսակներին, ազդեցություններին, սովորել, թե ինչպես կարելի է այն կանխարգելել։ Քննարկվել են «Մեկը» և «Իմ մեծ հովանոցը» պատմվածքները։

Որպես գործնական աշխատանք «Ես եմ» վարժությունն է կատարվել (մեկնաբանել են իրենց նկարած նկարները)։ Սեմինարն ամփոփվել է ելքի քարտերով:

Բազու՜մ դրական կարծիքեր՝ կապված սեմինարի թեմայի, քննարկվող հարցերի կարևորության մասին։

Երկրորդ փուլի համար նախատեսված էր բուկլետների տպագրություն։ Առաջին փուլով իրականացրած սեմինարի արդյունքների հման վրա էլ տպագրվեցին շուրջ 100 բուկլետ-ուղեցույցներ հետևյալ հարցադրումներով՝

  • ինչպե՞ս կանխարգելել բուլլինգը,
  • ի՞նչ անել, եթե բուլլինգի զոհ եք դարձել,
  • ի՞նչ անել, եթե բուլլերի ծնող եք։

Երկրորդ փուլով իրականացվեց սեմինար-իրազեկում 4-րդ դասարանում, որն ամփոփվեց «Ես եմ» և «Հույզերի գնացք» վարժություններով։ Բուկլետ-ուղեցույցները բաժանվեցին Երևանի 156 հիմնական դպրոցի աշակերտներին։

Մասիսիս թիվ 3 հիմնական դպրոցում դասընթացն անց է կացրել Արևիկ Պետրոսյանը։ 

Ծրագիրը ներառել է.
  • Ի՞նչ է բուլլինգը
  • Բուլլինգի տեսակները
  • Բուլլինգի ազդանշանները
  • Բուլլինգի հետևանքները
  • Ռիսկային խմբերը
  • Կանխարգելմանն ուղղված գործնական աշխատանքները։

Սեմինար- քննարկման մասնակիցները 6-րդ դասարանցիներն էին։

Սեմինար-քննարկում Ծավ և Դավիթ-Բեկ համայնքներում՝ «Բուլինգից ազատ համայնք» թեմայով։
Բանախոս՝ Վարդ Մկրտչյան։
«Ապրող և ապրեցնող բարություն… «Հանուն Բուլինգից ազատ դպրոցի» թեմայով դասընթացի տրամաբանական շարունակությունը արդեն ամիսներ շարունակ տեղի է ունենում Կ. Զարյանի անվան 117 հիմնական դպրոցում» այսպես է արտահայտվել իր էջում ԼՔԻ ծրագրի մասնակից Լուսինե Ջանիկյանը։ 
Գրեթե բոլոր դասղեկական ժամերին, Լուսինեն իր սաների հետ խոսել է և կիրառել գրեթե բոլոր տեխնիկաները և մեթոդները, որոնք սովորել է ԼՔԻ և Embassy of the Netherlands in Armeniaի համագործակցությամբ կազմակերպած դասընթացի ընթացքում:
Դասղեկի ժամերին բուռն քննարկումների ընթացքում խորքային ուսումնասիրվել են Բուլինգ թեման,տարբերակվել տեսակները:
Եզրակացություն. պիտի հիմնովին վերացնել Բուլինգը դասարանից, դպրոցից և ինչու ոչ նաև հասարակությունից։

Մայիսի 3-ի միջոցառումն այդ քայլերից մեկն էր։

Հետազոտական աշխատնք՝ Վարդենիսի «Բադեյան» պետական քոլեջում: Հետազոտության աշխատանքի մեջ ներգրավված ուսանողները սեմեինար անցկացրեցին առաջին կուրսի ուսանողների համար:

 Սույն հետազոտությունը նպատակ ուներ բացահայտել բուլինգի կանխարգելումն արդյունավետ կազմակերպելու պայմանները կրթական միջավայրում:
 Ներկա ժամանակներում արդիական և հրատապ է հասարակության տարբեր շրջաններում՝ հատկապես կրթական համակարգում բուլինգի առկայության ուսումնասիրությունը, ինչպես նաև տվյալ երևույթի նվազեցմանն ու կանխարգելմանն ուղղված աշխատանքների կազմակերպումը։
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանի Հանրապետությունում բուլինգ և երևույթով սկսել են զբաղվել վերջին տարիներին: Երևույթի վերաբերյալ իրազեկվածության մակարդակը բնակչության մեջ ցածր տոկոս է կազմում։ Սա հատկապես լուրջ խնդիր է դպրոցների համար: Այստեղ շատ ավելի հաճախ է նկատվում այս երևույթը:
Որպեսզի կրթական միջավայրում բուլինգի երևույթը և դրա բացասական ազդեցությունը իսպառ վերանա, անհրաժեշտ է կիրառել համապատասխան մշակված ծրագրեր, հաճախ նշված թեմայով զրույցներ կազմակերպել սովորողների հետ, նրանցից կարծիք հարցնել՝ տվյալ երևույթի մասին:
Դասախոս՝ Ս. Կարապետյան
Ուսանողներ՝ Է. Սաֆարյան

Է. Պետրոսյան, Մ. Հակոբյան, Ա. Մարտիրոսյան։

Բանախոս՝ Արևիկ Պետրոսյան Երևանի Պեյո Յավորովի անվան հ.131 հիմնական դպրոցի ուսուցիչ:
«Հանուն բուլլինգից ազատ դպրոցի» թեմայով սեմինար-քննարկում Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի հենակետային վարժարան (ավագ դպրոց) հոգեբանության հոսքի սովորողներիի հետ։
«Հանուն բուլլինգից ազատ դպրոցի» ծրագրի մասնակից ուսուցիչներից Մառա Առաքելյանը Վանաձորի թվով 2 դպրոցում կիսվել է իր ստացած գիտելիքով ու հմտություններով:
Յուրաքանյուր սեմինարից առաջ կատարվել է հայտորոշում: Դիտվեծ են ֆիլմեր ու քննարկվել դրանք:
Տրվել է բուլլինգի սահմանումը և ներկայացվել, թե ինչ տեսակներ ունի այն:

Ակտիվ քննարկվել են առաջացման պատճառները, խոսվել է հուզական գրագիտությունից:

Ինքնաճանաչման բնույթի խաղերին մասնակցել են ոչ միայն աշակերտները այլ նաև նրանց ծնողները:

Դասընթցի վերջում կատարվել է յուրացված նյութի գնահատում՝ գնահատման շրջանի օգնությամբ:

Սպիտակի ՏՄԱԿ-ի հոգեբան՝ Նազելի Սողոմոնյանը Լոռու մարզի Արջուտի միջնակարգ դպրոցի 8-րդ և 10-րդ դասարանի աշակերտների համար անցկացրել է դասընթաց՝ «Հանուն բուլլինգից ազատ դպրոցի» թեմայով, որին մասնակցել են նաև դպրոցի և ՏՄԱԿ-ի մանկավարժահոգեբանական թիմի անդամները:

Դասընթացի հիմնական նպատակն էր երեխաներին փոխանցելու գիտելիքներ բուլլինգ երևույթի և դրա տեսակների մասին։ «Ես» եմ ինքնաարտահատման վարժության, դերային խաղերի միջոցով՝ մասնակիցները սովորել են բանակցել, հաղթահարել բարդույթները և ցուցաբերել հանդուրժողականություն։
Կարդալով «Իմ մեծ հովանոցը» և Քեթրին Օտոշիի «Մեկը» պատմությունը դասընթացավարն ու սովորողները քննարկել են հավասար իրավունքների, միասնականության, ներառման, բուլինգի նշանակության մասին,
պատմել են բուլինգի վերաբերյալ իրենց փորձառության մասին:
Դասընթացավարը ներկայացրել է նաև Բուլինգի շրջանակները, որից հետո աշակերտները մտածել են իրենց սեփական դերերի մասին, թե որտեղ են իրենց տեսնում բուլինգի շրջանակում կամ ինչ է պահանջվում, որպեսզի իրենք պաշտպանեն բուլինգի ենթարկված դասընկերոջը:


Բուլլինգը դպրոցում համակարգային խնդիր է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: Այն առավել տարածում ունի դպրոցահասակ երեխաների շրջանում և շատ վատ կարող է ազդել երեպայի թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեկան առողջության վրա: Այդ իսկ պատճառով բուլլինգի մասին խոսելը այսօր ավելի քան կարևոր է, հատկապես մասնագիտական շրջանակներում:
Դասընթացի նկարագրությունը.
Դասընթացը տեղի է ունեցել  մայիսի 10-ին Արմավիր քաղաքում:
  • Միասին սահմանել և հասկանալեն, թե ի՞նչ է բուլլինգը, որո՞նք են դրա տեսակները և թիրախային խմբերը:
  • Ինչպե՞ս արդյունավետ կերպով միջամտել բուլինգի դեպքերին՝ անդրադառնալով և՛ զոհին, և՛ բուլլերին, և՛ երրորդ կողմին:
  • Պրակտիկ տեխնիկաների քննարկում և կիրառում դպրոցում դրական և ներառական մթնոլորտ ստեղծելու համար:
  • Ինչպե՞ս ստեղծել բուլլինգի դեմ պայքարի միասնական ցանց՝ համախմբելով, ուսուցիչներին, ծնողներին և երեխաներին:
Դասընթացի ընթացքում մասնակիցներին տրամադրվել է նաև արտ-թերապևտիկ գործիքների փափեթ, որը կարող են օգտագործել իրենց պրակտիկ աշխատանքում:
Դասընթացը վարել է մանկավարժ-հոգեբան Ելենա Եղիազարյանը, ով հիմա դասավանդում է Էստոնիայի «Մաշտոց» հայկական կիրակնօրյա դպրոցում: Նաև հոգեբանական պրակտիկ աշխատանք է տարել Էստոնիայում բռնության ենթարկված կանանց և երեխաների հետ: Իսկ հիմա արդեն իր գործունեությունը շարունակում է Հայաստանում՝ կիսելով իր փորձն ու գիտելիքները սկսնակ և պրակտիկ աշխատող մասնագետների հետ:

Դասընթացները կազմակերվել է «Լիբերալ քաղաքականության Ինստիտուտ»-ի աջակցությամբ և «ՄԻՏՔ» Կրթական-Երիտասարդական նախաձեռնություն ՀԿ-ի օգնությամբ: