Միջոցառումներ
ԼՔԴ 10֊րդ հոսքի սաները ստացան իրենց ավարտական վկայագրերը

ԼՔԴ 10֊րդ հոսքի սաները ստացան իրենց ավարտական վկայագրերը

Կայացավ Լիբերալ քաղաքականության դպրոցի 10-րդ հոսքի ավարտական միջոցառումը։ Ողջույնի խոսքով հանդես եկավ «Լիբերալ քաղաքականության դպրոցի» ղեկավար Շուշան Ավագյանը, «Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի» տնօրեն Տաթևիկ Մատինյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ՝ Էդմոն Մարուքյանը:

Ելույթով հանդես եկավ ինստիտուտի գործընկեր, գործարար, Լյուքսեմբուրգի պատվո հյուպատոս Սուրեն Զոհրաբյանը: Նա մասնավորապես ընդգծեց, որ ԼՔԴ-ն դասախոսության համար իր սիրելի հարթակներից է: Այստեղ սովորողների հարցադրումները տարբերվում են…10-րդ դպրոցի անունից հանդես եկան և իրենց շնորհակալական խոսքը հղեցին Մերի Մանուկյանը և Անահիտ Առուստամյանը։Ցերեկույթի ավարտին դպրոցի սաներին տրվեցին հավաստագրեր առ այն, որ նրանք բարեհաջող ավարտել են դպրոցի եռամսյա կուրսը։


 

Դպրոցի ընտանիքը համալրվեց ևս 25 շրջանավարտով, ովքեր եռամսյա կուրսի ընթացքում տեսական գիտելիքից զատ, մասնակցել են նաև «ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի օրինակով Իսրայելա-պաղեստինյան հիմնահարցի քննարկում» կազմակերպված սիմուլյացիոն վարժանքին, բանավեճերի ամենատարբեր թեմաներով և հանդես եկել ավարտական աշխատանքների ներկայացմամբ։
Ծրագրի ընթացքում նրանք նաև այցելել են «Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնն», որտեղ սաները ծանոթացել են կենտրոնի գործունեությանը, արբիտրաժային ոլորտի մարտահրավերներին ու Հայաստանում նրա զարգացման հեռանկարներին։