Միջոցառումներ
«Միջազգային կառույցները կոնֆլիկտների լուծման հարցում իրենց չեն արդարացնում» թեմայով բանավեճ ԼՔԴ֊ում

«Միջազգային կառույցները կոնֆլիկտների լուծման հարցում իրենց չեն արդարացնում» թեմայով բանավեճ ԼՔԴ֊ում

Յուրաքանչյուր բանավեճ մի փուլ է, որտեղ գաղափարները մրցում են, միաձուլվում և զարգանում:
Հաշվի առնելով ներկա աշխարհակարգում տեղի ունեցող իրադարձությունները, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի հայաթափումը՝ բանավեճի մի շարք թեմաներից ԼՔԴ սաները բանավիճեցին.
«Միջազգային կառույցները կոնֆլիկտների լուծման հարցում իրենց չեն արդարացնում» թեմայով։
Կողմ տեսակետը պաշտպանեց «Վետո» թիմը, իսկ դեմ դիրքորոշմամբ հանդես եկավ «House of cards» թիմը։
Հաղթեց «Վետո» թիմը։
 Խաղը դատեցին.
  • Աքսել Մոնդրիան ընկերության Բիզնես հաղորդակցության տնօրեն Քրիստինե Ուդումյանը
  • Ք.Գ.Թ. Ամերիկյան համալսարանի հրավիրյալ դասախոս ԵՊՀ քաղաքակրթության և մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Նարեկ Սուքիասյանը
  • և Ֆլորա Վարդանյանը
Ավանդույթի համաձայն՝ հաղթող թիմը պարգևատրվեց գրքով։