Միջոցառումներ
ԼՔԴ 10-րդ հոսքի սաներն այցելեցին «Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոն»
Flora Vardanyan
0
Ի՞նչ է արբիտրաժը, ի՞նչ է հաշտարարությունը։
Այս և շատ այլ կարևոր հարցերի պատասխաններ ստացան այսօր «Լիբերալ քաղաքականության դպրոցի» 10-րդ հոսքի սաները՝ «Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոն» կատարած այցի ժամանակ։
⚖️ Կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանը ներկայացրեց արբիտրաժի մասին պատմող սահիկաշարը, որից հետո ակտիվ քննարկում ծավալվեց արբիտրաժի և հաշտարարության՝ որպես վեճերի լուծման այլընտրանքային մեթոդի շուրջ։
Ուսանողներին ներկայացվեց կենտրոնի գործունեությունը, արբիտրաժային ոլորտի մարտահրավերներն ու զարգացման հեռանկարները Հայաստանում, աշխատանքային կայքն ու նրա հետ աշխատանքի գործիքները։
Ուսանողները մանրամասն տեղեկություններ ստացան նաև.
– արբիտրների նշանակման,
– արբիտրաժային վճռի կատարման,
– արբիտրաժի արդյունավետության մասին։
Իսկ դուք գիտե՞ք, որ արբիտրաժային վճռի կատարումն ապավովված է Նյու Յորքի կոնվենցիային միացած ավելին քան 170 երկրներում