Միջոցառումներ
ՄԱԿ֊ի մոդել

ՄԱԿ֊ի մոդել

Մեր դպրոցի բաղկացուցիչ մասերից է սիմուլյացիոն վարժանքը, որին մասնակցությունը, մեր սաների համար, պարտադիր բնույթ է կրում։
Այս անգամ «Լիբերալ քաղաքականության դպրոցում» ՄԱԿ֊ի մոդելն էր՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության քննությամբ։ Պետությունները հանդես եկան հայտարարությամբ ու ներկայացրեցին իրենց դիրքորոշումները։
Ապա տեղի ունեցավ հարց ու պատասխանի փուլը, որից հետո պետությունները գնացին բանակցությունների։ Ներկայացվեցին լրացումներ բանաձևի վերաբերյալ։ Արդյունքում բանաձևն ընդունվեց։
Ժյուրիի անդամ էին ԼՔԴ ղեկավար Շուշան Ավագյանը և Enterprise Armenia-ի PR֊ի և մարքեթինգի վարչության պետ՝ Էդիկ Հարությունյանը։