Կանանց հզորացումը. պետական հեռանկարներ և հնարավորություններ
Գիտեի՞ք, որ ժողովրդագրական տեղաշարժերը խորապես ազդում են մեր հասարակությունների վրա:
Բնակչության ծերացումից մինչև ծնելիության մակարդակի փոփոխություն… այս միտումների ըմբռնումը վճռորոշ է մեր ապագայի ձևավորման համար:
Այս համատեքստում շատ կարևոր է քննարկել «Կանանց հզորացումը. պետական հեռանկարներ և հնարավորություններ» թեման։ Թեմային մանրամասն, հետաքրքիր վերլուծություններով և առաջարկակություններով անդրադարձավ հանրային քաղաքականության փորձագետ, «ԱՄԵՐԻԱ» կառավարման խորհրդատվական ծառայության գործընկեր և ղեկավար, Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի խորհրդի անդամ Տիգրան Ջրբաշյանը։