Միջոցառումներ
Էթիկայի և էթիկետի տարբերությունը

Էթիկայի և էթիկետի տարբերությունը

«Մարդկանց հետ հաղորդակցման ունակությունը նույնպիսի ապրանք է, ինչպիսիք են շաքարն ու սուրճը։ Ես պատրաստ եմ այդ ունակության համար վճարել ավելի քան այս աշխարհի որևէ այլ ապրանքի համար»։
Ջոն Ռոկֆելլեր
Այս անգամ Դպրոցի սաները փորձեցին բացահայտել արդյունավետ հաղորդակցության հմտությունները, էթիկայի և էթիկետի տարբերությունը:
Ինֆորմացիոն և հաղորդակցման աղմուկի աշխարհում մեր խոսքը հսկայական ուժ ունի: Բայց նույնքան կարևորություն ունի նաև ակտիվ լսելու ունակությունը, քանի որ էթիկական հաղորդակցության առաջին կանոնը լսելն է։
Ընդ որում, «լսել» հասկանալու, այլ ոչ թե միայն արձագանքելու համար։
Կառուցողական շփումները կարող են գոյություն ունենալ միայն փոխադարձ հարգանքի և փոխըմբռնման մթնոլորտում։
Բանախոս՝ «Էթիկայի դպրոցի տնօրեն» Գևորգ Մկրտչյան:
Էթիկայի Դպրոց