Գործունեություն
«Հանուն բուլլինգից ազատ դպրոցի» ծրագրի երկրորդ դասընթացի ամփոփում

«Հանուն բուլլինգից ազատ դպրոցի» ծրագրի երկրորդ դասընթացի ամփոփում

25 ուսուցչի մասնակցությամբ, փետրվարի 16-ին, Աղվերանում մեկնարկեց բուլլինգի կանխարգելման հերթական եռօրյա դասընթացը։ Տարբեր մարզերի և համայնքների մանկավարժները 3 օրվա ընթացքում հարստացրեցին իրենց գիտելիքները թեմայի շուրջ և ձեռք կբերեն կարևոր հմտություններ դպրոցներում բուլլինգի կանխարգելելու համար։
Ծրագրի մեկնարկին ողջույնի խոսք հղեց Լիբերալ քաղաքականության ինստիտուտի ներայացուցիչ Ալիկ Բադալյանը:
«Հանուն բուլինգից ազատ դպրոցի» ծրագրի շրջանակում իրականացվող դասընթացի առաջին բանախոսության թեման հետևյալն էր՝ «Բուլլինգը դպրոցներում և կանխարգելմանն ուղղված կիրառական մոտեցումները», որը վարեց հոգեթերապևտ, «Նոր Լույս» Մենթորինգ Կենտրոն Երիտասարդների համար ՀԿ-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Շողեր Միքայելյանը։

Ըստ բանախոսի. «Թրեյնինգը հիանալի էր, խումբը լավ տեղեկացված էր, բայց երևույթը կանխարգելող հստակ գործիքներ ու մեթոդներ չունեին։
Արդյունքում, յուրաքանչյուրն իր համար, հստակեցրեց «բուլլինգ» եզրույթի սահմանումը»:

«Ագրեսիվ վարքը հարաբերություններում` որպես թաքնված բուլլինգի տեսակ» թեման ներկայացվեց որպես օրակարգային երկրորդ բանախոսություն։ Թեման լսարանին ներկայացրեց «Նոր Լույս» հասարակական կազմակերպության մենթորինգ փուլի պատասխանատու, հոգեբանության մագիստրոս Կարինե Հարությունյանը։

Ըստ բանախոսի. «Թեմայի վերաբերյալ հակասական պատկերացումները բազմաքանակ են: Թեման քիչ է ուսումնասիրված և ամբողջովին հասանելի չէ մասնագետներին։

Թրեյնինգի մասնակիցները փորձառու էին, լայնախոհ ու բանիմաց, ինչը թույլ տվեց ուշագրավ հարց ու պատասխանի միջոցով ծավալել մանրազնին քննարկումներ և վերհանել առանցքային խնդիրներ»։

«Բուլինգի ազդեցությունն ու հետևանքները» թեման ներկայացրեց լեզվաբան, քաղաքագետ Լիլիթ Սեֆիլյանը։

Ըստ բանախոսի. «ՅՈՒՆԵՍԿՕ֊ի շղթան է ներկայացվել, անդրադարձել են բուլլինգի ազդեցությանն ու առանձնահատկությանը, որից մասնակիցներրն ընդհանուր առմամբ տեղյակ էին»:
”Wrinkled heart” վարժանքն է իրականցվել:

Ուսուցիչների համար դասընթացի երրորդ օրը մեկնարկեց «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի» տնօրենի տեղակալ, կրթության փորձագետ Հայկուհի Ադամյանի բանախոսությամբ։
Թեման՝ «Անվտանգ և բռնությունից պաշտպանված միջավայրի ստեղծում»:
Ըստ բանախոսի. «Դասընթացը մասնակցային էր: Ուսուցիչներն առավել տպավորված էին, որ դասընթացը ներառում էր արդիական և ուսուցիչների համար կարևոր շեշտադրումներ, պարունակում էր զանազան գործնական աշխատանքներ և պրակտիկ վարժություններ, որոնք կօգնեն նրանց հեշտությամբ կիրառել դրանք իրենց աշխատանքում։
• Ուշադրության կենտրոնում էր հատկապես այն, թե ինչպես է հարկավոր բուլինգի վերաբերյալ քննարկումներ անցկացնել սովորողների հետ, որպեսզի դրանք լինեն թե՛ արդյունավետ, և թե՛ անվտանգ»։

Ուսուցիչների համար դասընթացի եզրափակիչ բանախոսությամբ հանդես եկավ «ՀՊՄՀ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի» ֆակուլտետի դասախոս, ՀՄԿ վերապատրաստող մասնագետ Անի Խուդոյանը։ Թեման՝ «Հուզական գրագիտությունը՝ որպես բուլինգի կանխարգելման միջոց»։
Ըստ բանախոսի. «Մասնակիցները բավականին իրազեկ էին, հատկապես, որ սա դասընթացի վերջին օրվա վերջին բանախոսությունն էր։
Ուրախալի էր այն, որ բանախոսության ավարտին իրականացված գործնական աշխատանքաին, ներգրավված էին բոլոր ուսուցիչները։ Կոնֆլիկտային այս կամ այն իրավիճակի լուծումներ առաջարկելիս օգտվում էին այս երկու օրվա ուսումնասիրած ողջ գործիքակազմից»։

Դասընթացի ավարտին, բոլոր մասնակիցներին հավաստագրեր հանձնեցին «Լիբերալ քաղաքականության ինստիտուտի» խորհրդի անդամ Մարիամ Խզմալյան։

—–
Դասընթացն իրականացնում է «Լիբերալ քաղաքականության ինստիտուտը», ՀՀ֊ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ։