Գործունեություն
«Լսել հանրային մտահոգությունները և կառուցել երկխոսություն հայ-թուրքական հարաբերություններում» ծրագիրն ամփոփվեց

«Լսել հանրային մտահոգությունները և կառուցել երկխոսություն հայ-թուրքական հարաբերություններում» ծրագիրն ամփոփվեց

Ավարտին մոտեցավ «Լսել հանրային մտահոգությունները և կառուցել երկխոսություն հայթուրքական հարաբերություններում» ծրագիրը, որը Լիբերալ քաղաքականության ինստիտուտն անցած տարվա ընթացքում իրականացրեց Ամերիկայի Միացյալ Նահանգների «Ժողովրդավարության աջակցման ազգային հիմնադրամի» (NED) աջակցությամբ, ում հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը։ Հունվարի 31-ին տեղի ունեցավ ամփոփիչ հանդիպում քաղաքացիական հասարակության և ակադեմիական համայնքի ներկայացուցիչների հետ։

Հայաստանի արտաքին քաղաքական մարտահրավերների համատեքստում, մասնավորապես՝ ՀայաստանԹուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում, առավել քան կարևոր է քաղաքացիների մտահոգությունների հասցեագրումը։ Ծրագրի հիմնական նպատակն է եղել հայթուրքական սահմանի հնարավոր վերաբացման վերաբերյալ քաղաքացիների մտահոգությունները արձանագրելը, ռիսկերի գնահատումը, առաջարկությունների փաթեթի մշակումը և այդ ամբողջը որոշում կայացնողներին ներկայացնելը։ Ծրագիրը ուներ հետյալ բաղադրիչները՝

  •  Հետազոտության իրականացում հայթուրքական սահմանին կից բնակավայրերում ապրող քաղաքացիների շրջանում,
  •  Համայնքային հանդիպումներ, որոնց շրջանակում սահմանակից համայնքների բնակիչներին ներկայացվեցին թե՛ քանակական հետազոտության արդյունքները, և թե՛ փորձագետների կողմից կազմված քաղաքականության առաջարկները, ինչպես նաև տեղի ունեցան քննարկումներ, որոնք միտված էին որակական տվյալների հավաքագրմանը,
  • երրորդ բաղադրիչի շրջանակներում տեղի ունեցավ բանավեճերի շարք հայ ու թուրք մասնակիցների միջև Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։

Ամփոփիչ հանդիպման ժամանակ քանակական հետազոտությունը և դրա  մեթոդաբանությունը ներկայացրեց ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս, ՍԳԹ Նվարդ Մելքոնյանը։ Այնուհետև Լիբերալ քաղաքականության ինստիտուտի ներկայացուցիչները ամփոփ ներկայացրին ընդհանուր ծրագրային գործողությունները։ Դրանից հետո ELL Partnership ընկերության ներկայացուցիչ Վոլոդյա Մազմանյանը ներկայացրեց իրավական գծով քաղաքականության առաջարկները։

Ծրագրի փակման միջոցառման վերջին հատվածում տեղի ունեցավ հարցուպատասխան և քննարկում։ Հարցերը վերաբերվում էին սահմանի հավանական բացման արդյունքում Հայաստանում տնտեսական, իրավական ու քաղաքական հնարավոր խնդիրներին, մասնավորապես հայկական արտադրանքի մրցունակությանը, հնարավոր ներգաղթի կարգավորումներին, սահմանի անվտանգությանը և այլ հարցերին։

Ծրագրի իրականացումը մեկ կարևոր գործողություն էր՝ միտված փաստահեն քաղաքականության մշակմանը, ինչպես նաև հանրային մտահոգությունները պետական մարմինների ներկայացուցիչներին և որոշում կայացնողներին կոմինիկացնելուն։ առանձնահատուկ ընդգծվեց ծրագրի շարունակականության կարևորությունը։