Հայտարարություններ
Կանխարգելենք բուլլինգը ուսուցիչների հետ համատեղ

Կանխարգելենք բուլլինգը ուսուցիչների հետ համատեղ

Բուլլինգի դեմ պայքարը մերօրյա կարևորագույն խնդիրներից է, որտեղ իրենց մասնակցությունն ունեն նաև ուսուցիչները։ Լիբերալ քաղաքականության ինստիտուտի կողմից փետրվարի 16-18 կանցկացվի դասընթաց ուսուցիչների համար՝ «Կանխարգելենք բուլլինգը համատեղ ուժերով» խորագրով։

Դասընթացի շրջանակում բանախոսների կողմից կտրվի համակողմանի տեսական գիտելիք՝ բուլլինգի վերաբերյալ, ինչպես նաև կիրականացվեն գործնական աշխատանքներ։

Դասընթացի նպատակն է ուսուցիչներին զինել անհրաժեշտ գիտելիքներով և գործիքակազմով՝ դպրոցում բուլլինգի արդյունավետ կանխարգելման համար։
Դասընթացին կարող են մասնակցել ՀՀ բոլոր մարզերի ուսուցիչները։
Մասնակցելու համար խնդրում ենք լրացնել ստորև տեղադրված հայտադիմումը։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2024թ. փետրվարի 5 է։
Անցկացման վայր՝ քաղաք Աղվերան (տեղափոխումը կիրականացվի Երևանից),
Դասընթացն անցկացվելու է փետրվարի 16-18-ը՝ անվճար հիմունքներով

Երևանից Աղվերան և հակառակ ուղղությամբ տեղափոխման, ինչպես նաև Աղվերանում կացության ծախսերը հոգալու է մեր կազմակերպությունը:
——–

Դասընթացն իրականացնում է «Լիբերալ քաղաքականության ինստիտուտը», ՀՀ֊ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ։