Գործունեություն
Հանրային լսումներ Մասիս և Մխչյան համայնքներում

Հանրային լսումներ Մասիս և Մխչյան համայնքներում

«Լսելով մտահոգությունները՝ կառուցել երկխոսություն» ծրագրի շրջանակներում կայացան հերթական հանդիպումները։ Այս անգամ հանրային լսումները կայացան Մխչյանում և Մասիսում։ Առաջին հանդիպումը կայացավ Արտաշատ համայնքի Մխչյան համայնքի  վարչական շենքում, որին մասնակցեց նաև համայնքի վարչական ղեկավար Գարիկ Դավթյանը։

Հանդիպումներին մեր հատուկ հյուրն էր հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, ով բնակիչներին ներկայացրեց ընթացիկ գործընթացները։ Բնակիչները հանդիպման ընթացքում կիսվեցին իրենց մտահոգություններով և առաջարկներով։

Օրվա երկրորդ հանդիպումը տեղի ունեցավ Մասիս քաղաքում, որտեղ շփումը կայացավ երիտասարդների հետ։ Կարևոր է արձանագրել, որ երիտասարդները ունեին խնդրի վերաբերյալ իրենց ուրույն մոտեցումը։


——-
Ծրագիրն իրականացվում է «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» հասարակական կազմակերպության կողմից՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների «Ժողովրդավարության աջակցման ազգային հիմնադրամի» (NED) աջակցությամբ։