Միջոցառումներ
Լիբերալ քաղաքականության 9-րդ դպրոցի ավարտական միջոցառումն ու հավաստագրերի հանձնումը

Լիբերալ քաղաքականության 9-րդ դպրոցի ավարտական միջոցառումն ու հավաստագրերի հանձնումը

Կայացավ Լիբերալ քաղաքականության 9-րդ դպրոցի ավարտական միջոցառումը։ Ողջույնի խոսքով հանդես եկավ «Լիբերալ քաղաքականության դպրոցի» ղեկավար Շուշան Ավագյանը, «Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի» տնօրեն Տաթևիկ Մատինյանը։

Բանախոսներից ելույթով հանդես եկան ինստիտուտի գործընկեր, գործարար, Լյուքսեմբուրգի պատվո հյուպատոս Սուրեն Զոհրաբյանը և Ազգային դիմակայության հայկական ինստիտուտի տնօրեն, ք․գ․թ․ Գևորգ Մելիքյանը։

 

Վերջիններս կարևորեցին եռամսյա կուրսի դերն ու նշանակությունը երիտասարդների ակտիվության և ներգրավվածության առումով։ Սաները շնորհակալագրեր հանձնեցին ավարտական երեկոյին գտնվող դպրոցի բանախոսներին՝ իրենց անգնահատելի ներդրման համար ծրագրի կայացման գործում։ 

9-րդ դպրոցի անունից հանդես եկան և իրենց շնորհակալական խոսքը հղեցին Գոռ Գալստյանը և Լուսինե Ավետիսյանը։

 

Երեկոյի ավարտին դպրոցի սաներին տրվեցին հավաստագրեր առ այն, որ նրանք բարեհաջող ավարտել են դպրոցի եռամսյա կուրսը։
Դպրոցի ընտանիքը համալրվեց ևս 25 շրջանավարտով, ովքեր եռամսյա կուրսի ընթացքում տեսական գիտելիքից զատ, մասնակցել են նաև «ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության կոնֆերանսի հիման վրա» կազմակերպված սիմուլյացիոն վարժանքին, բանավեճերի ամենատարբեր թեմաներով և հանդես եկել ավարտական աշխատանքների ներկայացմամբ։ Ծրագրի ընթացքում նրանք նաև այցելել են ՀՀ Նախագահի նստավայր՝ ունկնդրելու նախագահ Վահագն Խաչատուրյանի բանախոսությունը ազատականության և դրա ազդեցության մասին։ Այցելության հաջորդ մարմինը «Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնն էր», որտեղ սաները ծանոթացել են կենտրոնի գործունեությանը, արբիտրաժային ոլորտի մարտահրավերներին ու Հայաստանում նրա զարգացման հեռանկարներին։ 

Երեկոյին Դպրոցի բոլոր հոսքերի շրջանավարտների, բանախոսների, հյուրերի ներկայությունը, բուռն քննարկումները ևս մեկ անգամ փաստում են, որ լիբերալ ընտանքին ակտիվ է և համագործակցությունը՝ շարունակական։

Ուսումնական ծրագրի հիմքում հետևյալ թեմաներն էին.

  1. Քաղաքագետ, Քաղաքական ու տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Բենյամին Պողոսյան – Տարածաշրջանային անվտանգության դինամիկան 2023 թվականի սեպտեմբերի իրադարձություններից հետո – 28 սեպտեմբեր
  2. Միջազգայնագետ Կարեն Ղազարյան – Քաղաքական ժեստիկուլյացիա. ժեստերի դերն ու նշանակությունը քաղաքականությունում – հոկտեմբեր 3
  3. Մաթեմատիկայի և Ինֆորմատիկայի ուսուցիչ, գործարար Էդգար Մարուքյան – Քննադատական մտածողություն – հոկտեմբեր 10
  4. Մաթեմատիկայի և Ինֆորմատիկայի ուսուցիչ, գործարար Էդգար Մարուքյան – Քննադատական մտածողություն – հոկտեմբեր 12
  5. ԼՔԻ ՀԿ նախագահ, մարդու իրավունքների մասնագետ Տաթևիկ Մատինյան – Մարդու հիմնարար իրավունքներ. իրավունքի մուտացիա հոկտեմբերի 18
  6. Բանակցությունների վերաբերյալ դերային խաղ հիմնված ՄԱԿ-ի COP կլիմայական փոփոխությունների կոնֆերանսի մոդելի վրա հոկտեմբերի 24
  7. Քաղաքագետ, վերլուծաբան Գևորգ Մելիքյան – Հիբրիդային պատերազմներ  հոկտեմբերի 26
  8. «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյան – ՀՀ արտաքին քաղաքականության մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները հոկտեմբերի 31
  9. Գործարար Սուրեն Զոհրաբյան – Ժամանակակից բանկային գործ նոյեմբերի 2
  10. Քաղաքագետ Կարեն Սիմոնյան – Քաղաքական գաղափարախոսություններ նոյեմբերի 7
  11. ԼՔԻ խորհրդի անդամ Ֆլորա Վարդանյան – Մեդիագրագիտություն  նոյեմբերի 9
  12. Էթիկայի դպրոցի տնօրեն Գևորգ Մկրտչյան – Հաղորդակցման էթիկա, աշխատանքային էթիկա նոյեմբերի 14
  13. Փորձագետ Արտակ Քյուրումյան Լիբերալ տնտեսական քաղաքականություն նոյեմբերի 16
  14. Էդուարդ Պողոսյան Մեդիագրագիտության հիմնախնդիրները 21-րդ դարում, Ալիկ Առաքելյան Տեղեկատվությունը իբրև հանրային գիտակցության կառավարման գործիք – նոյեմբեր 21
  15. PR-ի և մարքեթինգի մասնագետ Էդգար Խաչատրյան – ԶԼՄ և քաղաքականություն – նոյեմբերի 23
  16. Բանավեճ 1– նոյեմբերի 28
  17. Բանավեճ 2 – դեկտեմբերի 1
  18. Էթիկայի դպրոցի համահիմնադիր, հանրային խոսքի մասնագետ Արմեն Ղուկասյան – Հանրային խոսքի հմտություններ դեկտեմբերի 5
  19. Քաղաքագետ, ռազմական փորձագետ Սիրանուշ Մելիքյան – Ռազմական կապիտալի և պետության անվտանգային միջավայրի ռեբրենդինգ․ հետպատերազմական երկրների պետական կառավարման առանձնահատկությունները և ռեսուրսների վերականգման գործընթացը դեկտեմբերի 7
  20. Սոցիոլոգ, PR մասնագետ, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, ԵՊՀ «Սոցիալական աշխատանք և սոցիալական տեխնոլոգիաներ» ամբիոնի դոցենտ, «SPRING-PR-Company» ընկերության համահիմնադիր Նվարդ Մելքոնյան – Քաղաքական իմիջ  դեկտեմբերի 12
  21. Ծրագրավորող, ընտրական համակարգի մասնագետ,  Գրիգորի Դոխոյան Ընտրական համակարգ, Երևանի ընտրություններ ֊դեկտեմբերի 14