Գործունեություն
Դասընթաց Արթիկում. «Հանուն բուլինգից ազատ դպրոցի»

Դասընթաց Արթիկում. «Հանուն բուլինգից ազատ դպրոցի»

«Հանուն բուլինգից ազատ դպրոցի» ծրագրի շրջանակներում, դեկտեմբերի 18-ին, Արթիկ քաղաքում տեղի ունեցավ դասընթաց: Դասընթացը մասնակցային էր: Մի խմբում երեխաներն էին (աշակերտներ) մյուսում՝ իրենց ծնորղները։
Դասընթացը վարեցին.
  • Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրենի տեղակալ Հայկուհի Ադամյանը,

ԵՄՀ դասախոս, փորձագետ Անի Խուդոյանը:

Բանախոսների կողմից երեխաներին տրամադրվեց ինֆորմացիա այն մասին, թե ինչպես ճանաչել բուլինգը, ինչ բացասական հետևանքներ կարող է այն ունենալ:
Ծնողներն էլ ծանոթացան բուլինգի կանխարգելման մեխանիզմներին, իմացան, թե ինչպետ կարելի է հասկանալ՝ երեխան բուլինգի ենթարկվել է, թե ոչ, ու թե ինչպես աջակցություն ցուցաբերել բուլինգի ենթարկված երեխային։ Դասընթացն ուղեկցվեց գործնական առաջադրանքներով։
—–
Ծրագիրն իրականացվում է Լիբերալ քաղաքականության ինստիտուտի կողմից՝ ՀՀ֊ում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան ֆինանսական աջակցությամբ։