Գրիգորի Դոխոյանի հետ ԼՔԴ-ում խոսեցինք ժողովրդավարության հիմնասյունների, ընտրությունների, ընտրական համակարգերի մասին, քննարկեցինք ամերիկյան, գերմանական մոդելները։
Դասի ավարտին սաները դպրոցի ղեկավար Շուշան Ավագյանի հետ միասին ամփոփեցին եռամսյա կուրսը։
Մասնավորապես, խոսեցին նրա մասին, թե բանախոսներից ով, կամ թեմաներից ինչն էր ամենից շատ տպավորել, բարելավմանն ուղղված ինչ քայլեր կարելի է անել և այն «հրաշք պահը», որ ունեցել են դպրոցում ուսանելու ընթացքում։