Գործունեություն
«Հանուն բուլինգից ազատ դպրոցի» ծրագրի շրջանակներում, այսօր, Վանաձոր քաղաքում տեղի ունեցած դասընթացին մասնակցեցին Վանաձորի թիվ յոթ հիմնական դպրոցի բարձր դասարանի աշակերտներն ու նրանց ծնողները։
Դասընթացը վարեցին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրենի տեղակալ Հայկուհի Ադամյանը և ԵՄՀ դասախոս, փորձագետ Անի Խուդոյանը: Հանդիպման ժամանակ բացման խոսքով հանդես եկավ ԼՔԻ ծրագրերի համակարգող Մհեր Բաղդասարյանը։
Դասընթացն ուղեկցվեց գործնական առաջադրանքներով, որոնցից մեկի ժամանակ երեխաներին հանձնարարվեց լվացքի ամրաններով իրենց բնութագրող որևէ բան ստեղծել և մեկնաբանել այն։
Ծրագիրն իրականացվում է Լիբերալ քաղաքականության ինստիտուտի կողմից՝ ՀՀ֊ում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան ֆինանսական աջակցությամբ։