Միջոցառումներ
Բանախոսում են մեր նախկին շրջանավարտները

Բանախոսում են մեր նախկին շրջանավարտները

Ուրախ ենք տեղեկացնել, որ արդեն 2-րդ անգամ մեր շրջանավարտների համար հատուկ հնարավորություն է ընձեռվել հանդես գալ բանախոսությամբ և կիսվել իրենց փորձով այնպիսի թեմաների շուրջ, որոնք խորապես համահունչ են մեր ժամանակի իրողություններին:
Լրագրող Էդուարդ Պողոսյանը խոսեց 21-րդ դարում մեդիագրագիտության հիմնախնդիրներից և սաների հետ միասին վերլուծեց առանձին հոդվածներ: Իբրև օրինակ՝ խոսեց դրանցում զետեղված թերությունների ու հակասությունների մասին։
Քաղաքագետ Ալիկ Առաքելյանն էլ խոսեց պատերազմի համատեքստում տեղեկատվության՝ որպես հզոր գործիքի դերի վերաբերյալ՝ ուսումնասիրելով դրա հետևանքներն ու մեդիագրագիտության անհրաժեշտությունը՝ չտրվելու տարբեր մանիպուլյացիաներին և կեղծ լուրերին:
Lիբերալ քաղաքականության դպրոցը, որպես ոչ ֆորմալ կրթության հարթակ, գիտելիքներով և հմտություններով կիսվելու հնարավորություններ է ընձեռնում՝ կարևորելով շրջանավարտների շարունակական ընդգրկվածությունը ինստիտուտի և այլ ծրագրերին։