Գործունեություն
Մեդիայի ֆինանսավորումը և անկախությունը Հայաստանում

Մեդիայի ֆինանսավորումը և անկախությունը Հայաստանում

Նոյեմբերի 21-ին տեղի ունեցավ Լիբերալ քաղաքականության ինստիտուտի և Ֆրիդրիխ Նաուման «Հանուն ազատության» հիմնադրամի համագործակցությամբ «Մեդիայի ֆինանսավորումը և անկախությունը» ծրագրի ավարտական միջոցառումը։

Բացման խոսքով հանդես եկավ Լիբերալ քաղաքականության ինստիտուտի ներկայացուցիչ Վարդան Լաբլաջյանը, ով ներկայացրեց ծրագրի համառոտ բնութագիրն ու արդիականությունը՝ ներկաներին և հյուրերին մաղթելով հետաքրքիր և արդյունավետ քննարկում։

Միջոցառմանը ներկա էր նաև Ֆրիդրիխ Նաուման «Հանուն Ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի ղեկավար տիկին Կատրին Բանախը, ով հանդես եկավ ողջույնի խոսքով։ Նա իր խոսքում ընդգծեղ խնդրի համաշխարհային նշանակությունը և շեշտեց, որ Հայաստանը նույնպես անմասն չի մնացել խնդրից։ Տիկին Բանախը առանձնահատուկ ուշադրություն դարձրեց ազատ մամուլի կայացմանը, որին ձգտում է հասնել Հայաստանը:

Ծրագրի շրջանակներում կատարած աշխատանքների, հետազոտական տվյալների, ինչպես նաև մշակված քաղաքականության փաստաթղթի մասին խոսեց Լիբերալ քաղաքականության ինստիտուտի ծրագրերի համակարգող Մհեր Բաղդասարյանը։

Ներկայացումից հետո ծավալվեց հարց ու պատասխանի ակտիվ փուլ։ Հնչեցին հարցեր կապված օրենսդրական հնարավոր բարեփոխումների, տարբեր երկրներում կիրառվող մոտեցումների, ինքնակարգավորման մեխանիզմների և այլնի մասին։ Ներկաները հետաքրքրված էին նաև կատարված հետազոտության արդյունքներով և մեթոդաբանությամբ։

Միջոցառման ավարտին ներկաները ստացան նաև տպագրված փաստաթուղթը։ Փաստաթղթի համապարփակ տարբերակը շուտով հասանելի կլինի Լիբերալ քաղաքականության ինստիտուտի կայք-էջում։
Հետևեք մեզ՝ այդ գրառումը բաց չթողնելու համար։