Միջոցառումներ
Տնտեսությունում ստատիկ է միայն մի բան, այն է՝ փոփոխությունը

Տնտեսությունում ստատիկ է միայն մի բան, այն է՝ փոփոխությունը

Մեր դպրոցի սաներն այս անգամ ծանոթացան հայտնի տնտեսագետ Ադամ Սմիթի հետ՝ անտեսանելի ձեռքի հետևում կանգնած հրաշագործին:
Սմիթը հիմք դրեց ազատ շուկաների գաղափարին, որտեղ անհատի շահը վեր դասվեց և անտեսանելի ձեռքը սկսեց կարգավորել առաջարկի և պահանջարկի հարաբերակցությունը։
Տնտեսագետ, անհատ փորձագետ Արտակ Քյուրումյանը բարձրաձայնեց մտածելու տեղիք տվող մի շարք հարցեր, ինչպիսիք են.
• արդյո՞ք գին որոշողը շուկան է,
• կա՞ անհրաժեշտություն էներգետիկ և պարենային անվտանգության համար որոշ ընկերություններ պետականացնել՝ հաշվի առնելով այլ երկրների, այդ թվում նաև Ֆրանսիայի, Իտալիայի փորձը,
• ի՞նչ դեր պետք է ստանձնի կառավարությունը ազատական շուկայում
• արդյո՞ք կնվազեն ռիսկերը, եթե պետությունը միջամտի ազատ շուկայական հարաբերություններին և այլն։

Հարցուպատասխանի միջոցով մենք նաև քննարկեցինք համահարթ հարկային քաղաքականությունը և փորձեցինք բացահայտել դրա առավելություններն ու թերությունները։