Միջոցառումներ
Արդյունավետ հաղորդակցության հմտությունները, էթիկայի և էթիկետի տարբերությունները

Արդյունավետ հաղորդակցության հմտությունները, էթիկայի և էթիկետի տարբերությունները

«Մարդկանց հետ հաղորդակցման ունակությունը նույնպիսի ապրանք է, ինչպիսիք են շաքարն ու սուրճը։ Ես պատրաստ եմ այդ ունակության համար վճարել ավելի քան այս աշխարհի որևէ այլ ապրանքի համար»։
                                                                                                                                                         Ջոն Ռոկֆելլեր
 
Այս անգամ Դպրոցի սաները փորձում էին բացահայտել արդյունավետ հաղորդակցության հմտությունները, էթիկայի և էթիկետի տարբերությունները:
Ինֆորմացիոն և հաղորդակցման աղմուկի աշխարհում մեր խոսքերը իրավմամբ հսկայական ուժ ունեն: Բայց նույնքան կարևորություն ունի նաև ակտիվ լսելու ունակությունը, քանի որ էթիկական հաղորդակցության առաջին կանոնը լսելն է։
Ընդ որում, «լսել» հասկանալու, այլ ոչ թե միայն արձագանքելու համար։
Կառուցողական շփումները կարող են գոյություն ունենալ միայն փոխադարձ հարգանքի և փոխըմբռնման մթնոլորտում։
Գործնական թեստերի միջոցով Էթիկայի դպրոցի տնօրեն Գևորգ Մկրտչյանը փորձեց բացահայտել յուրաքանչյուր մասնակցի հաղորդակցման հմտությունների մակարդակը, չէ որ այն ինքնաճանաչման լավագույն ճանապարհներից է։