Գործունեություն
Հանրային լսումներ Գյումրիում

Հանրային լսումներ Գյումրիում

«Լսելով մտահոգությունները՝ կառուցել երկխոսություն» վերտառությամբ ծրագրի շրջանակներում։

2023 թվականի օգոստոս ամսվա ընթացքում Ինստիտուտը հետազոտության իրականացում էր պատվիրել Թուրքիայի հետ սահմանակից մի շարք բնակավայրերում՝ հավաքագրելու համար տեղեկություններ այն մասին, թե ինչպիսի մտահոգություններ ունեն սահմանին ապրող մարդիկ հայ-թուրքական սահմանի հնարավոր վերաբացման հետ կապված։

Հանրային լսումների նպատակն էր տեղեկացնել քաղաքացիներին՝ հնարավոր լուծումների վերաբերյալ և հավաքագրել նրանց դիրքորոշումները այդ առնչությամբ։

Հանդիպման ժամանակ բացման խոսքով հանդես եկավ «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Մհեր Բաղդասարյանը, ով մասնակիցներին ներկայացրեց Հայաստան-Թուրքիա սահմանամերձ համայնքներում իրականացված հարցումների արդյունքները և հարթակ տրամադրեց ներկաներին բարձրացնել այդ կապակցությամբ իրենց հուզեղ հարցերը։

 Հանդիպման ժամանակ կատարված աշխատանքի, վերլուծության և մոնիթորինգի մասին ներկայացրեցին տնտեսագետ Սուրեն Մինասյանը, իրավաբան Վոլոդյա Մազմանյանը, սոցիալական գիտությունների թեկնածու Նվարդ Մելքոնյանը և ԱԺ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Սարգիս Խանդանյանը։

Լսումների մասնակիցների թվում էին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ, մասնագիտական փորձառություն անցնող երիտասարդներ, ովքեր հետաքրքրություն էին ցուցաբերել սահմանների բացման գործընթացի, սոցիոլոգիական հարցումների արդյունքների, հասարակությունների շփման հնարավորությունի, առկա վտանգների և մարտահրավերների վերաբերյալ։

Մասնագետները ներկայացրեցին իրենց կատարված աշխատանքի համառոտ նկարագիրը, որից հետո անդրադարձ կատարվեց սոցիոլոգիական հարցումներին, սահմանի բացման աշխատանքների ընթացքին և առկա փաստահավաք վերլուծության աշխատանքներներին։

Պարոն Խանդանյանը պատասխանեց ներկաներին հարցերին կապված բանակցային գործընթացի, ներպետական հնարավոր զարգացումների՝ սահմանների վերաբացման, Կառավարության համագործակցային լինելու վերաբերյալ։ Նա նաև խոսեց «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մասին, այն համարելով երկխոսության, բարիդրացիության և տնտեսական ակտիվության կարևորագույն բաղադրիչ։

Հանդիպումները կրելու են շարունակական բնույթ և հասարակության ներկայացուցիչներին բովանդակալից կերպով ներկայացվելու է կատարվող աշխատանքների մասին։

Ծրագիրն իրականացվում է «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» հասարակական կազմակերպության կողմից՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների «Ժողովրդավարության աջակցման ազգային հիմնադրամի» (NED) աջակցությամբ։