Uncategorized
Թվային դրամապանակներ, անհպում վճարումներ և ֆինանսական ազատություն

Թվային դրամապանակներ, անհպում վճարումներ և ֆինանսական ազատություն

Ֆինանսների աշխարհում փոփոխությունը միակ հաստատուն երևույթն է։ Ժամանակակից բանկային գործունեությունը վերաշարադրում է գործող կանոնները:
Այն նաև դռներ է բացում դեպի ներդրումային հնարավորություններ՝ բաժնետոմսերից և պարտատոմսերից մինչև կրիպտո արժույթներ:
Բարեբախտաբար, անցել են երկար հերթերի և թղթային քաղվածքների ժամանակները։
Թվային դրամապանակների, անհպում վճարումների և ֆինանսական ազատության աշխարհի մասին խոսեց տնտեսագետ, գործարար, բանկային ոլորտի ներկայացուցիչ Սուրեն Զոհրաբյանը։
Պրակտիկ գիտելիքների և քննարկումների միջոցով՝ սաները հասկացան, թե որքան կարևոր է ուշադրություն դարձնել սեփական միջոցների ճիշտ օգտագործմանը և իրականացնել ֆինանսական ապահով գործարքներ։