Միջոցառումներ
Միջազգային հարաբերությունների բարդ համակարգը

Միջազգային հարաբերությունների բարդ համակարգը

ԼՔԴ-ի սաներն ուսումնասիրեցին միջազգային հարաբերությունների բարդ համակարգը՝ երկբևեռ աշխարհի փլուզումից սկսած մինչև ներկայիս օրեր, երբ աշխարհը բազմաբևեռ է, սակայն յուրաքանչյուր դերակատար, այնուամենայնիվ փորձում է կերտել սեփական շահերը սպասարկող աշխարհակարգ։
 
Հայաստանն իր հարուստ պատմությամբ ամենօրյա ռեժիմով բախվում է միջազգային արենայում գոյացած մարտահրավերներին։ Սկսած ՀՀ-ի բարդ աշխարհաքաղաքական դիրքից և վերջացրած մշակույթների յուրահատուկ համադրությամբ, ՀՀ-ն պարբերաբար ունենում է մարտահրավեր արևի տակ իր տեղը զբաղեցնելու համար։
Նոր աշխարհակարգի ձևավորման, այդ կոնտեքստում Հայաստանի դիրքավորման և արտաքին քաղաքականության մասին սաների հետ խոսեց ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։

Բանախոսությունն ընթացավ ինտերակտիվ կերպով։ Մասնակիցները հնարավորություն ունեցան ուղղելու իրենց հարցերը և ստացան սպառիչ պատասխաններ: